Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բրենդային մինի-պատերազմներ. «Յուքոմն» ընդդեմ «Յուտաքսի»-ի

Վերադարձ լուրերի բաժին

22:52 , 25 Հոկտեմբեր 2017

Հեռահաղորդակցության ոլորտում գործող «Յուքոմ» ընկերությունը պահանջում է «Յուտաքսի» օնլայն տաքսի ծառայության գործողությունները որակել որպես անբարեխիղճ մրցակցություն և պարտադրել վերջինիս դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրությամբ»: Պարզ ասած՝ արգելել օգտագործել Utaxi լոգոն:

Հիմնվելով «Յուքոմ» ՍՊԸ-ի դիմումի վրա՝ ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Յուտաքսի»-ի նկատմամբ:

«Յուտաքսի»-ն, բնականաբար, համաձայն չէ նման դիրքորոշման հետ, ինչի մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Utaxi-ն բերում է հետևյալ 3 հիմնավորումները.

– օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացրե ենք տվյալ ապրանքային նշանի հաստատումը:
– չեն հանդիսանում Ucom ընկերության մրցակից, գործունեություն են ծավալում բացարձակապես այլ ոլորտում:
– իրենց ուղղված նամակում շոշափվում է նաև Ucom-ի բարի համբավն ի շահ «Յուտաքսի» ՍՊԸ-ի օգտագործումը, որը համարում են առնվազն տարօրինակ:

«Տպավորությունն այն է, որ Ucom ընկերությունը ցանկանում է ձևավորել «U» տառի և «կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրության» օգտագործման մենաշնորհ անկախ գործունեության ոլորտից՝ օգտագործելով իր լծակները պետական կառույցի վրա:

Կարծում ենք, որ սա փորձ է մեծ ընկերության կողմից պետական լծակների կիրառմամբ սահմանափակել այլ մրցակցային դաշտում գտնվող հայկական IT StartUp-ի մրցակցային հնարավորությունները»,- նշված է «Յուտաքսի»-ի հայտարարության մեջ:

«Յուտաքսի»-ն նաև նշում է, որ նույնիսկ հաշվի առնելով Ucom ընկերության թե՛ ֆինանսական, թե՛ իրավաբանական մեծ հնարավորությունները, Utaxi StartUp-ը օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու է իր շահերը:

Տվյալ վարչական վարույթի դռնբաց նիստը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 30-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: