Invalid username or password
Բրազիլիայի դրամահատարանը դադարեցրել Է վենեսուելական բոլիվարների տպումը: Այդ մասին հայտնել Է Folha de S.Paulo թերթը:
Միջազգային ընկերության հետ մինչեւ վերջին ժամանակ գործող համաձայնագիրը, որի շրջանակներում վենեսուելական արժույթը տպվում էր բրազիլական հաստոցներով, լրացել է մարտին, իսկ նորն այդպես էլ չի կնքվել:
Ճյուղի մասնագետների կարծիքով, օտարերկրյա պատվիրատուների թիվն ավելացնելու Բրազիլիայի դրամահատարանի ցանկությունը տվյալ դեպքում, հավանաբար, չի իրագործվի՝ նկատի ունենալով Բրազիլիայի ծայրահեղ աջ նախագահ Ժայիր Բոլսոնարուի անձնական անբարեհաճ վերաբերմունքը Վենեսուելայի իր պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Դիտումներ 1779
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: