Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԲՏԱ նախարարությունը հայտարարել է առցանց դասընթացի կազմակերպման մրցույթ

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առցանց դասընթացների կազմակերպման մրցույթի մասին: Նախարարը գրել է.

«Մասնագետների պահանջարկը բարձր տեխնոլոգիական ոլորտում մշտապես առկա է եղել և առաջիկայում, պայմանավորված համավարակի արդյունքում թվայնացման գործընթացի ակտիվացման և տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիաների ներթափանցման հետ, էլ ավելի է մեծանալու:

Հրավիրում եմ տեխնոլոգիական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունների ուշադրությունը:

ԲՏԱ նախարարությունը 2019թ․֊ից նախաձեռնել էր, իսկ այժմ տրանսֆորմացնելով իրավիճակին՝ հայտարարում է առցանց (օնլայն) դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային ծրագրերի մասին:
Ծրագրով նախատեսված մասնակիցների թիվն աննախադեպ է, իսկ ծրագրային ուղղությունները հետևյալն են՝
– Node.JS,
– React.JS,
– Android,
– iOS,
– .Net/ C#,
– Java/Spring,
– Python,
– Quality Engineering,
– Web (HTML/CSS),
– UI/UX,
– Machine Learning,
– CyberSecurity,
– Product Management,
– Project Management,
– Technical Recruitment,
– Digital Marketing / SEO, SMM

Այս բոլոր ուղղություններով նախարարությունը հայտարարել է (կամ մոտ օրերս կհայտարարի) մրցույթներ դասընթացների կազմակերպման ընկերությունների ընտրության համար: Մանրամասները կայքում են՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=737:

Այս ծրագրերի շնորհիվ նախատեսում ենք տեխնոլոգիական խորացված կրթություն տրամադրել Երևանի և մարզերի շուրջ 3000 քաղաքացիների, ընդ որում՝ նախարարության կողմից ծածկվելու է դասընթացի վարձավճարների մեծ մասը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: