Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԲՏԱ բանկը միացավ Հայէկոնոմբանկին. բաժնետերերը կողմ են քվեարկել

Վերադարձ լուրերի բաժին

18:07 , 18 Մարտ 2016

Այսօր` մարտի 18-ին, տեղի է ունեցել Հայէկոնոմբանկի բաժնետերերի արտահերթ ժողովը, որի հաստատմանն է ներկայացվել Հայէկոնոմբանկի և ԲՏԱ Բանկի միացման հարցը: Ինչպես տեղեկացնում է Հայէկոնոմբանկի լրատվական ծառայությունը, քվեարկությանը մասնակցած բաժնետերերը գրեթե միաձայն կողմ են քվեարկել բանկերի միացմանը:

Այսօր տեղի է ունեցել նաև ԲՏԱ Բանկի բաժնետերերի արտահերթ ժողովը, որը ևս կողմ է քվեարկել բանկերի միացմանը: Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման պայմանագիրն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Կենտրոնական բանկի հաստատմանը:

Միացման արդյունքում Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 23 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկի և ԲՏԱ Բանկի միացման հուշագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 8-ին: