Invalid username or password
Հայաստանյան բջջային կապի օպերատորները՝ «Ղ-Տելեկոմ» (Vivacell), «Արմենտել» (Beeline) և «Յուքոմ» (Ucom, նախկին Orange), 2016 թվականի առաջին կիսամյակում շարժական կապի ծառայությունների գովազդի և մարքեթինգի վրա ծախսել են 1 մլրդ 771.6 մլն դրամ։ Այս մասին են վկայում նրանց կողմից հրապարակված հաշվետվությունների տվյալները։
Այդ թվում, Vivacell-ը 2016 թվականի առաջին կիսամյակում գովազդի և մարքեթինգի վրա ծախսել է 919.8 մլն դրամ, Ucom-ը՝ մոտ 420 մլն դրամ, Beeline-ը` 431.9 մլն դրամ։
Նշենք նաև, որ 3 ընկերություններից 2-ը՝ Vivacell-ը և Ucom-ը կրճատել են գովազդային և մարքեթինգային ծախսերը։ Մասնավորապես, Vivacell-ը 2016 թվականի առաջին կիսամյակում գովազդի և մարքեթինգի վրա ծախսել է 919.8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 5 մլն-ի դիմաց։ Ucom-ի դեպքում գովազդային ծախսերի կրճատումն ավելի զգալի է։ Ընկերությունը 2015 թվականի առաջին կիսամյակում գովազդին ուղղել էր մոտ 874 մլն դրամ, այս տարվա առաջին կիսամյակում՝ մոտ 420 մլն դրամ։ Beeline-ը, հակառակը, շարժական կապի ծառայությունների գովազդին և մարքեթինգին ուղղվող ծախսերն ավելացրել է շուրջ 35 մլն դրամով և հասցրել 431.9 մլն դրամի։
Ընդհանուր առմամբ, այս երեք ընկերությունները միասին 2016 թվականի առաջին կիսամյակում գովազդին և մարքեթինգին ուղղել են 549 մլն դրամով կամ 23.7%-ով ավելի քիչ գումար, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։
Դիտումներ 2428
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։