Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բջջային կապ. Քանի բաժանորդ ունեն հայաստանյան օպերատորները և ինչպես է փոխվել բաժանորդների թիվը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:31 , 19 Հունիս 2017

Հայաստանյան բջջային կապի 3 օպերատորները՝ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ (Vivacell-MTS), ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ-ն (Beeline) և ՅՈՒՔՈՄ-ը, 2017 թվականի 1-ին եռամսյակի վերջի դրությամբ միասին ունեցել են 3 մլն 401.4 հազար շարժական կապի ակտիվ բաժանորդ։  Այդ մասին են օպերատորների` շարժական բջջային կապի ծառայությունների 2017 թվականի 1-ին եռամսյակի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների տվյալները (տվյալները մշակվել են B4B PRO համակարգի միջոցով)։

2016 թվականի վերջի համեմատ՝ 3 ամիսների ընթացքում, բաժանորդների ընդհանուր թիվը նվազել է 33 356-ով։ Նվազել է թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների թիվը։

Սակայն ինչպես տեսնում եք այս գծապատկերում, 2016 թվականի 1-ին եռամսյակի վերջի համեմատ հետվճարային բաժանորդների թիվը նվազել է, իսկ կանխավճարային բաժանորդներինը՝ աճել։

MOB001

Ըստ ընկերությունների՝ 2017-ի առաջին եռամսյակի ընթացքում ամենից շատ՝ 17 928-ով, նվազել է ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ի բաժանորդների թիվը։ Նվազման առումով երկրորդ տեղում ՅՈՒՔՈՄ-ն է, որի բաժանորդների թիվը նվազել է 4 190-ով, իսկ ԱՐՄԵՆՏԵԼ-ի բաժանորդները կրճատվել են 4 820-ով։

Սակայն փոփոխությունները էական չեն եղել, որպեսզի ազդեն շարժական կապի շուկայի կառուցվածքի վրա։ Առաջատարը շարունակում է մնալ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ը, որին բաժին է ընկնում շարժական կապի ակտիվ բաժանորդների թվի 61%-ը (2 մլն 74 հազար 429 բաժանորդ)։

MOB003

ԱՐՄԵՆՏԵԼ-ի շարժական կապի բաժանորդների թիվը  876 360 է (25.8%), իսկ ՅՈՒՔՈՄ-ինը՝ 450 630 (13.2%)։

Ընդ որում, եթե դիտարկենք կանխավճարային և հետվճարային սեգմենտներն առանձին, ապա պատկերը որոշակիորեն փոխվում է։

Կանխավճարային բաժանորդների դեպքում հարաբերակցությունը գրեթե նույնն է՝ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 61%, ԱՐՄԵՆՏԵԼ` 27%, ՅՈՒՔՈՄ՝ 12%։

Իսկ հետվճարային բաժանորդների տեսանկյունից՝ ՅՈՒՔՈՄ-ն իր կշռով երկրորդն է՝ 22%։ Այն ունի ավելի շատ հետվճարային բաժանորդ, քան ԱՐՄԵՆՏԵԼ-ը։

MOB004

Կարդացեք նաև՝ Ինչպես է նվազել բջջային կապի 3 օպերատորների հասույթը 2017թ. առաջին եռամսյակում 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։