Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բունդեսթագն իշխող կուսակցության պատգամավորին տուգանել է 20 հազար եվրոյով Բաքվի հետ ունեցած կապերի համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:18 , 15 Մարտ 2019

Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Քարին Շտրենցը տուգանվել է 20 հազար եվրոյով` Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար: Այդ մասին հայտնում է Deutsche welle-ն: Նշվում է, որ Գերմանիայի Բունդեսթագը նման որոշում է կայացրել մարտի 14-ին:

Կարին Շտրենցի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռևս 2017 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Նրա անունը հիշատակվել է Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների՝ 2018 թ. ապրիլին հրապարակված զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական մասնակից, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներն իրեն պատկանող և Բաքվի կողմից ֆինանսավորվող ու Ադրբեջանի լոբբինգն իրականացնող Line M-Trade խորհրդատվական կազմակերպությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին:

Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015 թ. եղել է Ադրբեջանի ընտրությունները դիտարկող դիտորդական առաքելության կազմում: Ի հայտ եկած կասկածների պատճառով 2018 թ. սկզբին Շտրենցը չի ընդգրկվել ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում: Քարին Շտրենցը պնդել է, որ ինքը չի իմացել այն մասին, որ Լինտների ընկերության ֆինանսավորումն Ադրբեջանից է: Նա իրեն մեղավոր է համարել միայն այն բանի համար, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: