Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:00 , 06 Հունիս 2017

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով՝ 12-ամյա կրթական համակարգին անցմամբ։

«Այս տարի ունենք մինչև 10 000 դիմորդ՝ կենտրոնացված և ոչ կենտրոնացված համակարգով՝ մոտ 2 000 դիմորդ։ Մյուս տարի դիմորդներն ավելի քիչ են լինելու։ Բուհերի համար շատ դժվար շրջան է լինելու, և այդ հաստատությունները պետք է ելքեր գտնեն իրենց աշխատակիցների հաստիքները պահելու համար։

Երկու տարի անց դիմորդների թիվը հասնելու է 35.000-ի։ Դիմորդների թվի նվազման շնորհիվ այս տարիների երեխաների բախտը բերելու է, քանի որ սահմանված տեղերն ավելի շատ են ու ավելի հեշտ կլինի ընդունվել»,- նկատել է նախարարը։

Նա չի ցանկացել երեխայի գիտելիքների որակը պայմանավորել քննություններով: Նախարարի կարծիքով, քննությունները կարևոր են արդարության տեսակետից, երբ բոլորի համար նույն պայմաններն են գործում, սակայն առաջատար երկրներում առանց քննության էլ են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություն։ Որակի գործընթացն ուսանողներն ապահովում են իրենց ուսման 4 տարում։

Ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուսման վարձի բարձրացում չլինի:

«Խնդրել ենք բուհերին, որ վարձերը նույնը մնան: Պետք է հասկանանք, որ մի բարդ փուլ է անցնելու կրթական համակարգը: Մենք կփորձենք օգնել բուհերին ինչով կկարողանանք, քանի որ կրթական համակարգը մտել է փոփոխությունների փուլ: Այդ ընթացքում պետք է այնպես անենք, որ մեր ունեցածը չվնասենք, որ ավելի վատ արդյունք չստանանք, այլ եղածի վրա ավելի լավը կառուցենք»,- ասաց ԿԳ նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Մարտական հերթապահություն իրականացնել ցանկացող նորակոչիկները ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ. ՊՆ-ն քննարկման է դնում «ԵՍ ԵՄ» ծրագիրը

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակներում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ