Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բուժման նպատակով ճամփորդող ներքին զբոսաշրջիկների թիվն ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

20:05 , 07 Սեպտեմբեր 2020

Կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով տուժած առաջնային` համաշխարհային ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտում 2020 թվականին կանխատեսվում է 100 մլն-ից ավելի աշխատատեղերի կրճատում կամ կորուստ: 2019 թվականին ոլորտի կշիռն ընդհանուր համաշխարհային համախառն ներքին արդյունքում կազմել է մոտ 9 տրիլիոն դոլար: Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա ընթացքում համավարակի տարածման հետևանքով ոլորտի եկամուտների կորուստը կազմել է 195 մլրդ դոլար:

Թեև Հայաստանի աշխատանքի շուկայում ցուցանիշները հուսադրող են, մասնավորապես հունիսին նախորդ ամսվա համեմատ աշխատողների թվաքանակն ավելացել է ավելի քան 25 հազարով, սակայն արդեն հուլիս ամսին հունիսի համեմատ գրանցված աշխատողների թիվը կրճատվել է մոտ 550 մարդով, ընդ որում` ուսումնասիրելով նաև նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածների ցուցանիշները, պարզ է դառնում, որ կրճատումը տեղի է ունեցել մասնավոր հատվածի հաշվին:

Հայաստանում առաջին կիսամյակում սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 60 տոկոս անկում. ըստ պաշտոնական տվյալների` երկիր են ժամանել 311 հազար 264 քաղաքացի: Ներքին զբոսաշրջության գծով ևս անկում է գրանցվել` մոտ 40 տոկոս կամ ներքին զբոսաշրջիկների թիվը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է ավելի քան 140 հազար: Ներքին զբոսաշրջիկները հիմնական ճամփորդում են հանգստի, ապա գործնական նպատակներով: Նշենք, որ որոշակի փոփոխությունների է ենթարկվել ներքին զբոսաշրջության կառուցվածքն ըստ նպատակի. մասնավորապես բուժման համար ներքին զբոսաշրջության տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 2 անգամ ավելացել է: Ըստ նպատակի ներքին զբոսաշրջության կառուցվածքում ավելացել է նաև հանգստի և ժամանցի տեսակարար կշիռը:

Tourism-figures

Երկրորդ եռամսյակում զբոսաշրջության ոլորտի օժանդակ ճյուղի, մասնավորապես կացության և հանրային սննդի կազմակերպման տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում կրճատվել է շուրջ 2 անգամ: Երկրորդ եռամսյակում կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի վիճակն ավելի է վատթարացել, եթե առաջին եռամսյակում ոլորտի ծավալը նվազել էր մոտ 40 տոկոսով, ապա երկրորդ եռամսյակում անկումը կազմել է 72 տոկոս: Նշված ոլորտում միայն երկրորդ եռամսյակում աշխատողների թվաքանակը կրճատվել է 14,6 տոկոսով:

Այժմ ներքին զբոսաշրջության գծով նկատվում է էական աշխուժացում, և չի բացառվում, որ արդեն երրորդ եռամսյակում կունենանք դրական տեղաշարժ, սակայն երկրորդ ալիքի հավանական սցենարը մեծացնում է տնտեսության վերականգնման հեռանկարի անորոշությունը, ինչը նաև բացասական սպասումներ է ձևավորում հանրության շրջանում: Այնուամենայնիվ ոլորտին ուղղված աջակցության քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես նախորդ ամիս հաստատվեց նաև 23-րդ միջոցառումը, որը միտված է կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։