Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բողոքի ցույց՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Վերադարձ լուրերի բաժին

14:26 , 19 Օգոստոս 2019

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա են իրականացնում բնապահպան ակտիվիստները և Ջերմուկ քաղաքի բնակիչների մի մասը: «Եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա ջերմուկցիները կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները»,- հայտարարել են բողոքի ակցիա անցկացնող Ջերմուկի բնակիչները:

«Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն: Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոլոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ցուցարարների հետ հանդիպել են վարչապետի մամուլի քարտուղարը, որոշ ԱԺ պատգամավորներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեր տարօրինակ ու միայնակ նոր աշխարհը

Ամերիկացի Լուսանկարիչը հատուկ հնարքի միջոցով ցույց է տալիս, թե որքան միայնակ է մեր այսօրվա աշխարհը, և որքան են քչացել մարդկային շփումները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել: