Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բողոքի ակցիա Թբիլիսիում. «Փրկե՛ք լարին»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:15 , 18 Դեկտեմբեր 2016

«Աջակցի՛ր Վրաստանին, պաշտպանի՛ր ազատությունը» հասարակական նախաձեռնության ակտիվիստները և հասարակության ներկայացուցիչները նախօրեին Թբիլիսիում կառավարության աշխատակազմի շենքի մոտ «Փրկե՛ք լարին» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է Interfax-ը: Ցույցի մասնակիցները, որոնց թվում եղել են նաև Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավորները, Վրաստանի կառավարությունից պահանջել են կասեցնել ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը, որը վերջին ամիսներին պատմական հակառեկորդներ է սահմանում: Նրանք լարիի արժեզրկման մեջ մեղադրել են գործող իշխանություններին:

«Վրաստանը շատ ծանր ճգնաժամի մեջ է մտնում: Մենք պահանջում ենք կառավարությունից տնտեսական քաղաքականության փոփոխություն, ինչպես նաև պահանջում ենք չեղյալ հայտարարել նոր տարուց հարկերի բարձրացման մասին որոշումը»,- հայտարարել են ցուցարարները: Պետական գրասենյակի շենքի առաջ ցուցարարները տեղադրել են եղևնի ու զարդարել այն իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկերով դոլարներով:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը հաստատել էր «2017թ. Վրաստանի պետական բյուջեի մասին» օրենքին կից փաթեթը, որը նախատեսում է փոփոխություններ սահմանել երկրի Հարկային օրենսգրքում, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից միջինը կրկնակի բարձրանում են ծխախոտի արտադրատեսակների, նավթամթերքի,ավտոմեքենաների ներկրման ու խաղային բիզնեսի ակցիզների դրույքները: Տվյալ փոփոխությունները ներառված են միջոցառումների համալիրում, որոնք Վրաստանի կառավարությունը ձեռնարկում է երկրում ֆինանսա-տնտեսական իրավիճակը շտկելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները