Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բոլորը դեմ են»-ին կողմ են ոչ բոլորը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Քանի որ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ այս շաբաթ հայտնի կլինեն Ամուլսարի փորձաքննության վերջնական արդյունքները, և կառավարությունը հնարավորություն կունենա կայացնել նախնական որոշում, այդ առիթով որոշեցինք անդրադառնալ վերջերս ֆեյսբուքում անցկացված հարցման արդյունքներին: Իհարկե, Ֆեյսբուքը բնավ ցուցիչ չէ, և այստեղ կարծիքների բաշխումը կարող է և բոլորովին չներկայացնել իրական վիճակագրությունը:

Անշուշտ, որևէ հանքի լինել-չլինելու հարցը չպետք է հենվի ո՛չ ֆեյսբուքյան, և ո՛չ էլ իրական հարցման վրա: Դա պետք է կարգավորվի օրենքով և երկրի շահերով, և վերջ: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ հարցմանը մասնակցել է ավելի քան 13 հազար օգտատեր, իսկ դա բավական մեծ ցուցանիշ է, հետաքրքիր է, թե ինչպես են բաշխվել ձայները հարցման մասնակիցների միջև: Այստեղ նաև մի քանի այլ հետաքրքիր մանրամասների արժե անդրադառնալ, որոնք դարձալ չենք հավակնում ներկայացնել որպես սոցհարցում կամ վիճակագրություն: Բայց դրանք ուշադրության արժանի են:

Հարցը հետևյալն էր: Եթե փորձաքննությունը պարզի, որ Ամուլսարի հանքը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցություն չի ունենալու, և անկառավարելի բնապահպանական ռիսկեր չկան, կո՞ղմ եք, թե դեմ դրա շահագործմանը: Հարցման մասնակիցների 55%-ը կողմ է քվեարկել, 45%-ը՝ դեմ: Սա ինքնին հետաքրքիր փաստ է, քանի որ Ամուլսարի դեմ հանդես եկող ակիվիստները հաճախ են խոսում ժողովրդի անունից ու հայտարարում, որ բոլորը դեմ են Ամուլսարին: Մինչ տարիներ շարունակ ակտիվիստները խոսել են Ամուլսարի շահագործման պատճառով Ջերմուկի ու Սևանի կործանման մասին, հիմա նրանք ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ անկախ փորձաքննության արդյունքներից «բոլորը դեմ են»: Գոնե այս՝ մոտ մեկ շաբաթ տևած ու 13 հազար մասնակից ունեցող հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «բոլորը դեմ են» պնդումը առնվազն չափազանցված է: Իսկ կոնկրետ ակտիվ ֆեյսբուքահայության շրջանում կողմ է քվեարկել ավելի շատ մարդ:

Ի դեպ, սա հատկապես հետաքրքիր է կիսումների՝ «share» -երի վերլուծության համատեքստում: Ամուլսարի դեմ հանդես եկողները, որոնք ավանդաբար ակտիվ են ու շատ հետևորդներ ունեն ֆեյսբուքում, շատ ավելի ակտիվ էին տարածում և կոչ անում կողմնակիցներին դեմ քվերակել, քան կողմ հանդես եկողները: Կողմ հանդես եկողները գուցե, «քաշվում էին» նման ակտիվությամբ ցույց տալ իրենց աջակցությունը Ամուլսարին, քանի որ ավանդաբար «բոլորը դեմ են» կարծիքը տարածված է, ու մարդիկ հակված են չտարբերվել բոլորից: Չնայած դրան՝ ունենք 55%-45% պատկերը:

Մյուս հետաքրքիր փաստը: Հարցման օրերին շատերն անդրադառնում էին այն հանգամանքին, որ քվեարկությունը կարելի է կեղծել ֆեյքերով: Մենք վերլուծել ենք քվերակության բոլոր մասնակիցներին ու հայտնաբերել ենք, որ ֆեյք կամ կասկածելի պրոֆիլները շատ չէին՝ մոտ 800 օգտատեր՝ 13 հազարի մեջ, որն էական ազդեցություն արդյունքների վրա չէր կարող ունենալ:

Եվս մեկ հետաքրքիր փաստ: Ֆեյքերը երկկողմ էին՝ թե՛ դեմ, թե՛ կողմ քվեարկածների մեջ: Ընդ որում՝ մոտ 460-ը Ամուլսարին դեմ քվեարկած ֆեյք կամ ֆեյքանման պրոֆիլներ էին, 340-ը՝ կողմ: Եթե հաշվի առնենք, որ Լիդիանի աջակիցների շահերից էր բխում ամեն ջանք դնել դրական հանրային կարծիք ցույց տալու համար, ու հենց նրանք էին շահագրգռված «ֆեյքերով» ազդել արդյունքի վրա, ապա ևս մեկ հետաքրքիր հարց է, թե որտեղի՞ց 460 ֆեյքերը՝ դեմ քվեարկածների մեջ, որոնք պնդում են, թե «բոլորը դեմ են», ու հետևաբար ֆեյքերով քվեարկելու կարիք պետք է որ չունենային:

Մյուս հետաքրքիր հանգամանքը: Վերջին ամիսներին թե՛ բնապահպան ակտվիստների, թե՛ Ամուլսարի ճանապարհները փակած տեղացիների առավել ակտիվ զանգվածն ակնհայտորեն ավելի քիչ է խոսում բնապահպանական մտահոգությունների մասին ու ավելի շատ՝ համայնքի կարծիքի: Ոմանք նույնիսկ ասում են, թե իրենց հետաքրքիր չէ Սևանի կամ Ջերմուկի վրա ազդեցություն չլինելու հարցը, «ամբողջ համայնքը» դեմ է, և վերջ:

Մենք վերլուծեցինք Ֆեյսբուքում Ջերմուկ-Գնդեվազ խոշորացված համայնքից քվեարկածների տվյաները: Նախ՝ համայնքից մասնակցությունը մեծ չէ: Նաև տեղի ակտիվիստների կողմից ակտիվ տարածված հարցմանը մասնակցել է մոտ 360 հոգի: Որից՝ 177-ը կողմ է քվեարկել Ամուլսարին, 182-ը՝ դեմ: Հաշվի առնելով, որ հարցվողների տվյալները հրապարակային են, համայնքի պարագայում, սա աղավաղված պատկեր կարող է տալ: Շատերը գուցե քաշվել են կողմ քվեարկել՝ համայնքի ներսում ակտիվ պայքարողների հետ խնդիներ չունենալու համար, շատերը՝ գուցե դեմ չեն քվեարկել, խնդրի դրական լուծման դեպքում հնարավոր ապագա գործատուի հետ հարաբերություն չփչացնելու համար:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ մասնակցել են միայն ակտիվ կողմ ու ակտիվ դեմ հանդես եկողները: Ու նույնիսկ այս պարագայում Ջերմուկ-Գնդեվազ համայնքում կարծիքը կիսվում է: Եթե այս թվերին գումարենք նաև Ամուլսարի մյուս կողմի ազդակիր երկու համայնքերի՝ Գորայքի ու Սարավանի մասնակցությունը, պատկերը դառնում է 232/186 հօգուտ Ամուլսարի շահագործման: Ի դեպ, մի հետաքրքիր հանգամանք ևս: Ջերմուկ-Գնդեվազ համայնքերը որպես իրենց ծննդավայր նշած ու դեմ քվեարկածներից 15-ն ապրում է Հայաստանից դուրս: Համայանքից կողմ քվեարկածների մեջ Հայաստանից դուրս է ապրում 5-ը:

Ու նորից այն մասին, որ այս հարցումը հստակ սոցիոլոգիա ցույց տալու հավակնություն չունի, այլ պարզապես մեր դիտարկումն է: Ավելին՝ նման կարևորոթյան հարցերը չպետք է որոշվեն նույնիսկ հստակ սոցիոլոգիայով, այլ պետք է կարգավորվեն օրենքով: Հետևաբար, այս հարցումը թերևս ընդամենը ցույց է տալիս, որ ֆեյսբուքում քվեարկած առնվազն 13 հազար, այդ թվում՝ շրջակա համայնքերում բնակվող օգտատետերի պարագայում «բոլորը դեմ են» պնդումը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Աշխատողները պետք է զգան, որ իրենք գործընթացի մի մասն են»,- Ջոն Քոյլ

Հայաստանում անցկացված Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, ի թիվս բացմաթիվ միջազգային փորձագետների, Երևան էր ժամանել ընկերությունների նորարար կառավարման փորձագետ, խոսնակ, 1994 թ. ձմեռային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Ջոն Քոյլը:

ԲԱՑԱՌԻԿ: Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ

Կազմակերպության տնօրեն Հայկ Ալոյանը բացահայտել է, թե ինչ ձևաչափով է եղել այդ գործակցությունը:

Իրավաբանների նախաձեռնությունն ուղղված է Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը

«Անձնական իրավաբան» ծառայության մասնագետները մշակել են «Քաղաքացիության մասին» և հարակից օրենքների փոփոխության նախագիծ: