Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բնակչության անվանական դրամական եկամուտների փոփոխությունները

Վերադարձ լուրերի բաժին

16:35 , 29 Օգոստոս 2020

Հայաստանում 2018 թվականին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է բնակչության անվանական դրամական եկամուտների աճի միտում. տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 4,4%-ով։ Այդ մասին նշված է Վիճակագրական կոմիտեի՝ պարենի մատչելիությունը բնութագրող հիմնական ցուցանիշների վերաբերյալ հրապարակման մեջ։

Դրամական եկամուտների աճ է արձանագրվել գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից՝ 29,2 տոկոս, ինքնազբաղվածությունից՝ 22,9 տոկոս: Ավելացել են նաև տրանսֆերտներից` 2,8 տոկոսով, վարձու աշխատանքից` 0,4 տոկոսով, կենսաթոշակներից և նպաստներից` 0,1 տոկոսով, սակայն վերջիններիս մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում նվազել են։

Հայաստանի գյուղական բնակավայրերում 2018 թվականի տվյալներով տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտն ավելացել է 3,4 տոկոսով՝ կազմելով 48 հազար 907 ՀՀ դրամ, որի 36 տոկոսը ձևավորվել է վարձու աշխատանքից, 22 տոկոսը գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից, մոտ 19 տոկոսը՝ կենսաթոշակներից և նպաստներից, 11 տոկոսը՝ տրանսֆերտներից։ Քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական եկամուտը մոտ 40 տոկոսով ավելի է քան գյուղական բնակավայրերինը, որի կեսից ավելին ձևավորվում է վարձու աշխատանքից, ապա կենսաթոշակներից և նպաստներից և ինքնազբաղվածությունից։

2018 թվականին նախորդ տարվա համեմատ ամսական միջին անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով ավելացել են 3,1% տոկոսով: Անվանական սպառողական ծախսերի մեջ միայն սննդամթերքին առանց ալկոհոլային խմիչքների բաժին է ընկնում 40 տոկոսը։ Ամսական կտրվածքով մեկ շնչի հաշվով սպառվում է մոտ 10,5 կգ հաց, 2 կգ մսամթերք, 11 հատ ձու և այլն։

Աղքատության մակարդակը 2018-ին կրճատվել է՝ կազմելով 23,5 տոկոս, կրճատվել է նաև ծայրահեղ աղքատների թվաքանակը։ Աղքատության մակարդակը գյուղական բնակչության համեմատ ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում։ Ջինիի գործակիցը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի` սպառման ցուցանիշի համեմատ:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: