Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բնական գազի ներմուծումն առաջին եռամսյակում աճել է

Վերադարձ լուրերի բաժին

2020 թ.-ի առաջին եռամսյակում դեպի ՀՀ մատակարարված գազի ծավալը կազմել է 863.5 մլն խմ, որը 2019 թ.-ի համադրելի ժամանակահատվածում ներկրված գազի ծավալին գերազանցել է 17%-ով: 2020 թ.-ի առաջին եռամսյակում գրանցվել է ներկրված գազի ծավալների ամենաբարձր ցուցանիշը՝ նախորդ 5 տարիների առաջին եռամսյակների համեմատ։

Գազի 89%-ը կամ 769.3 մլն խմ ներկրվել է ՌԴ-ից , իսկ 11%-ը կամ 94.2 մլն Խմ-ն Իրանից: 2020 թ.-ի առաջին եռամսյակում գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստները կազմել են ընդամենը 3.7%, ինչը նախորդ 5 տարիների համեմատ էականորեն ավելի ցածր ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ նախորդ հինգ տարիների առաջին եռամսյակներում գազի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները տատանվել են 4.2%-ի շուրջ:

Բաշխման համակարգերի միջոցով իրացվել է ներկրված գազի 90%-ը կամ 777.2 մլն խմ-ը: Բաշխման համակարգերի միջոցով իրացված գազի 39.3%-ը մատակարավել է բնակչությանը, 22.9%-ը` էներգետիկ ոլորտին, 15.2%-ն ավտոգազալիցքավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ), 6.3%-ն արդյունաբերության ոլորտին, 3.7%-ը բյուջետային կազմակերպություններին, իսկ 12.3%-ն այլ սպառողներին: 2020թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության կողմից սպառած գազի դիմաց վճարներն աճել են 6.4 %-ով՝ կազմելով 40.4 մլրդ ՀՀ դրամ:

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում 2020 թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ-ին մատակարարված գազի ծավալներն ավելացել են։ Զուգահեռ մեծացել է բնակչության կողմից գազի նկատմամբ պահանջարկը, ինչը պայմանավորված է եղել հիմնականում նրանով, որ մարդիկ առկա սահմանափակումների պայմաններում գտնվում էին իրենց բնակարաններում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մատակարարված գազի ծավալների ավելացմանը զուգահեռ նկատվում է անխուսափելի տեխնոլոգիական կորուստների նվազում, ինչը դրական միտում է, քանի որ գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստները գազի գնագոյացման համակարգում կարևոր բաղադրիչ են հանդիսանում։ Սա հուշում է այն մասին, որ և՛ գազ մատակարարող, և՛ բաշխող կազմակերպությունները վերանայել են կորուստների ցուցանիշները և ներկայում իրենց կողմից ներկայացվող հաշվետվություններում և փորձում են ցույց տալ անխուսափելի կորուստների առավել իրատեսական տվյալներ:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: