Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բյուջե 2016. Կառավարությունը 322 առաջարկություններից ընդունել է 60-ը

Վերադարձ լուրերի բաժին

16:27 , 03 Դեկտեմբեր 2015

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում  ընդունել է «ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների մասին» որոշում:

Ըստ այդմ, հավանություն է տրվել կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ինչպես նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին:

Ներկայացված 322 առաջարկություններից կառավարությունը մասնակի կամ ամբողջությամբ ընդունելի է համարել 60-ը կամ 18,6 տոկոսը: Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները, բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի ծավալներն՝ առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, շուրջ 15 մլրդ և շուրջ 14,3 մլրդ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մանե Թանդիլյանի պարզաբանումը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խոսակցությունների կապակցությամբ

Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի 1-ից պետք է ուժի մեջ մտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ 

Ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ

Հաջողում են այն երկրները (և ընկերությունները), որոնք «երկար» են մտածում, ոչ թե՝ միայն այսօրվա օրով

Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթեր է մտել և խոսել դատական համակարգի մասին։