Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բյուջեի նախագծով նպատակադրվել են տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը. Ջանջուղազյան

Վերադարձ լուրերի բաժին

2021 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով նպատակադրվել են տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը՝ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: ԱԺ նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ ծրագրվել է համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոս մակարդակ։

«Այս չափը գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար։ Մենք վերցրել ենք որոշակի նշաձող այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի ենթակառուցվածքներում կատարվելիք ներդրումների հաշվին բարձրացնել երկրի տնտեսական աճի պոտենցիալը։ Բացի բյուջեով նախատեսված 215 միլիարդ դրամ կապիտալ ծախսերից, ավելի քան 81 միլիարդ դրամ նախատեսվել է առանձին հավելվածով»,- նշեց նա: Ըստ Ջանջուղայանի՝ ենթադրվում է տարվա ընթացքում տնտեսվարողների կարողությունների բարելավումներին զուգահեռ կունենանք հնարավորություն այդ առաջնահերթությունների և բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերի ֆինանսավորման ճանապարհով նպաստել տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը:

Նախարարն ասաց, որ հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսումը կճշգրտվի 1,6 տոկոսային կետով, արդյունքում՝ կունենանք 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Նրա խոսքով՝ կվերանայվեն անվանական ՀՆԱ-ն, հարկային եկամուտների ցուցանիշները։ «Կարևոր ցուցանիշ է հարկային եկամուտներ – ՀՆԱ հարաբերակցությունը, և այդ տեսակետից 2020 թվականի համար գնահատվում է, որ ունեցած համախառն ներքին արդյունքի կանխատեսման և հարկային եկամուտների կանխատեսման պայմաններում այն կկազմի շուրջ 21,7 տոկոս։ 2021 թվականի համար ներկայացված է 1 տրիլիոն 501 միլիարդ դրամ ցուցանիշը, մինչդեռ ենթադրվում է, որ առաջարկվող վերանայումների արդյունքում այն կնվազի և կկազմի 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ»,- մանրամասնեց նախարարը։

Ջանջուղազյանը նաև անդրադարձավ կապիտալ ծախսերին ու բյուջեի դեֆիցիտին՝ նշելով, որ այն սահմանված է 4.1 տոկոս, սակայն վերանայումից հետո կդառնա 5,4 տոկոս:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: