Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բյուջեի եկամուտները առաջին եռամսյակում նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

21:31 , 07 Մայիս 2016

2016թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 244 մլրդ 41,1 մլն դրամ։ Դա 1,3%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ընդհանուր եկամուտների 94,7%-ը գոյացել է հարկերից և տուրքերից։ Հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 231 մլրդ 52,7 մլն դրամի հարկեր և տուրքեր (0,6%-ով ավելի քիչ, քան 2015-ի նույն ժամանակահատվածում)։
Ըստ հարկատեսակների՝ բյուջեի համալրման ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ ավելացված արժեքի հարկը։ Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել 86 մլրդ 591 մլն դրամի ԱԱՀ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն, ԱԱՀ-ի հավաքագրումը անկում է ապրել 10,5%-ով։

ԱԱՀ-ի նվազման տեմպը համահունչ է տարվա առաջին եռամսյակում ներմուծման ծավալների նվազման տեմպին։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվար-մարտին ներմուծումը նվազել է շուրջ 16%-ով և կազմել 621 մլն դոլար։
Վերադառնալով հարկերին՝ նշենք, որ մյուս հիմնական հարկատեսակների մասով հավաքագրումների էական աճ կա։

Այսպես, ակցիզային հարկի հավաքագրման ծավալը կազմել է 12,9 մլրդ դրամ (աճը՝ 20,3%), շահութահարկը՝ 24,7 մլրդ դրամ (աճը՝ 26%), եկամտային հարկը՝ 71,8 մլրդ (աճը՝ 5,9%)։
Միայն մարտ ամսին ՀՀ բյուջեն համալրվել է 81,4 մլրդ դրամի հարկային եկամուտներով։

Ապրիլ ամսվա ցուցանիշները դեռ չեն հրապարակվել։ Սակայն ինչպես վերջերս Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ ապրիլին բյուջեն համալրվել է ավելի քան 100 մլրդ դրամով, ինչը, նրա խոսքերով, աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի համար (նախորդ տարվա ապրիլին բյուջեի հարկային մուտքերի ծավալը 91,4 մլրդ դրամ էր)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։