Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիտկոինի փոխարժեքը նորացրել է պատմական ռեկորդը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:32 , 06 Հունիս 2017

Վիրտուալ բիտկոինի և Ethereum-ի արժույթի փոխարժեքները նորացրել են պատմական ռեկորդները, հայտնում է Business Insider-ը:

Բիտկոինի փոխարժեքի անցած ռեկորդը սահմանվել էր մայիսի 22-ին:

Այն ժամանակ փոխարժեքը գերազանցել էր 2 հազար դոլարը:

Հաղորդվում է, որ բիտկոինի արժեքը գերազանցել է 2.8 հազար դոլարը, իսկ առավելագույնին հասել է 2.854 դոլար մակարդակում:

Իր հերթին, Ethereum-ի փոխարժեքը բարձրացել է 256 դոլարից, դրա նախորդ ռեկորդը սահմանվել էր հունիսի 4-ին՝ հատելով 250 դոլար նշագիծը:

Նշվում է, որ շուկայում երկու արժույթների փոխարժեքի աճի համար ակնհայտ պատճառներ չեն դիտվում:

Այս տարեսկզբից բիտկոինը թանկացել է ավելի քան 30 տոկոսով, ընդ որում, դրա հետ կապված գործողությունների ծավալները Չինաստանում նվազել են կառավարության՝ արժութային վերահսկողության խստացման ու փողերի լվացման դեմ պայքարի հետևանքով:

Բիտկոինն ավանդական արժույթների ամենատարածված այլընտրանքներից է: Ըստ էության, դա ծրագրային կոդ է, որը չի կարգավորվում աշխարհի ոչ մի երկրի կամ բանկային վերահսկողական օրգանի կողմից:

Ճապոնիայում ապրիլի 1-ից բիտկոինը դարձել է պաշտոնական վճարային միջոց: Բացի այդ՝ 2015թ. Եվրոպական դատարանը վճռել է, որ ԵՄ-ում բիտկոինների հետ գործողությունները չպետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը