Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիտկոինի փոխարժեքը հասել է ռեկորդային առավելագույնին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:01 , 28 Ապրիլ 2017

Բիտկոինի փոխարժեքը բարձրացել է մինչև ռեկորդային առավելագույն մակարդակի՝ 1.331 հազար դոլարի, որը բարձրացել է 2.7 տոկոսով՝ համեմատած նախորդ առևտրաշրջանի փակման մակարդակի հետ:

Այս մասին են վկայում CoinDesk Bitcoin Price Index-ի տվյալները:

Այս տարվա սկզբից բիտկոինը թանկացել է ավելի քան 30 տոկոսով, ընդ որում, դրա հետ կապված գործողությունների ծավալները Չինաստանում նվազել են կառավարության՝ արժութային վերահսկողության խստացման ու փողերի լվացման դեմ պայքարի հետևանքով:

Բիտկոինն ավանդական արժույթների ամենատարածված այլընտրանքներից է: Ըստ էության, դա ծրագրային կոդ է, որը չի կարգավորվում աշխարհի ոչ մի երկրի կամ բանկային վերահսկողական օրգանի կողմից:

Ճապոնիայում ապրիլի 1-ից բիտկոինը դարձել է պաշտոնական վճարային միջոց: Բացի այդ՝ 2015թ. Եվրոպական դատարանը վճռել է, որ ԵՄ-ում բիտկոինների հետ գործողությունները չպետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։