Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիլ Գեյթսը կրկին ամենահարուստ մարդն է ճանաչվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:14 , 31 Հուլիս 2017

Amazon օնլայն ռիթեյլերի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, շնորհիվ ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի, ընդամենը մի քանի ժամ է դարձել աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսից, հայտնում է Bloomberg գործակալությունը: 61-ամյա Բիլ Գեյթսը միլիարդատերերի ինդեքսի առաջին հորիզոնականն զբաղեցնում էր 2013 թվականի մայիսից:

Վերլուծաբանները կանխատեսում են Amazon ընկերության հասույթի աճ 22%-ով՝ մինչև 37.2 մլրդ դոլար և շահույթ՝ 1 բաժնետոմսի հաշվով 1.42 դոլարով:
Տարեսկզբից Amazon-ի կապիտալիզացիան աճել է ավելի քան 40%-ով՝ մինչև 503.2 մլրդ դոլար:

Amazon-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ Բեզոսի կարողությունը ավելացել է ավելի քան 1 միլիարդ դոլարով և գերազանցել 90 միլիարդ դոլարը, սակայն շուկայի փակման ժամանակ Բեզոսի ընկերության բաժնետոմսերը նվազել են 0.7 տոկոսով, ինչի հետևանքով վերջինիս կարողությունը կազմել է 89.3 մլրդ դոլար:
Դրա հետևանքով նա հայտնվել է միլիարդատերերի ինդեքսի երկրորդ հորիզոնականում:

Երրորդ հորիզոնականում է Zara ընկերության սեփականատեր, իսպանացի Ամասիո Օրտեգան՝ 82.7 մլրդ դոլար կարողությամբ:
Նրան հաջորդում է Berkshire Hathaway հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը՝ 74.5 մլրդ դոլարով:

Հինգերորդ հորիզոնականում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 72.5 մլրդ դոլար կարողությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել

Ադրբեջանում բանկային հատվածի շահույթը նվազել է ավելի քան 52 տոկոսով

Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են