Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բիլայն»-ը դիմել է ՀԾԿՀ-ին

Վերադարձ լուրերի բաժին

19:51 , 12 Մայիս 2020

Մայիսի 6-ին «ՎԵՈՆ Արմենիան» ՓԲԸ-ն գրություն է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով խնդրել է չեղարկել 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին ներկայացված դիմումը: Այս մասին EconoMood-ի հետ զրույցում նշել է Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը:

2019 թ.-ի դեկտեմբերի 26-ին «ՎԵՈՆ Արմենիան», որը ներկայացնում է «Բիլայն» ապրանքանիշը, ՀԾԿՀ ներկայացրել էր դիմում, որով իր բաժնետոմսերի 100 տոկոս բաժնեմասը «Յուքոմ» ՓԲԸ-ին օտարելու համար հայցում էր հանձնաժողովի համաձայնությունը։

Հանձանաժողովը դիմումն ընդունել էր և դիմումը գտնվում էր ուսումնասիորության փուլում։ Այնուհետև գործընթաց սկսվեց ՏՄՊՊՀ-ում և այդ դիմումի հիման վրա նաև վարույթ էր ձևակերպվել։ Բայց քանի որ դիմումն արդեն չեղարկվել է՝ ՀԾԿՀ-ն դիմումը կասեցնելու վերաբերյալ տեղեկությունը փոխանցելու է Կառավարության համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք նույնպես դադարեցնեն ուսումնասիրությունները:

««ՎԵՈՆ Արմենիան» ցանկության դեպքում ցանկացած ժամանակ կարող է կրկին դիմում ներկայացնել ՀԾԿՀ և վերսկսել գործընթացը: Այս մասով ոչ մի սահմանափակում չկա», – հավելեց Լիանա Ազիզյանը: Օրերս «ՎԵՈՆ» հեռահաղորդակցական ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ դադարեցնում է «Յուքոմ»-ի հետ բանակցությունները հնարավոր գործարքի վերաբերյալ, որով քննարկվում էր հայաստանյան ներկայացուցիչի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմ»-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։