Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիզնես վարելու համար լավագույն երկրները՝ ըստ Forbes-ի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:50 , 23 Դեկտեմբեր 2016

2016թ. բիզնես վարելու համար ամենաբարենպաստ երկրների վարկանշային աղյուսակում, որն ամերիկյան Forbes ամսագիրը կազմում է 11 տարի շարունակ, առաջին տեղում է հայտնվել Շվեդիան՝ ցուցաբերելով ավելի ակնառու արդյունքներ, քան թոփ-25-յակի մյուս երկրները: ԵՄ մյուս երկրների համեմատությամբ Շվեդիայում չափազանց ցածր մակարդակ ունի պետպարտքը, երկրի տնտեսությունը 1 տարում աճել է 4.2%-ով, իսկ առևտրային հաշվեկշռի դրական սալդոն կազմել է ՀՆԱ-ի 5.2%-ը:

11 կատեգորիաներից 7-ում, որոնք հաշվի են առնվել վարկանշային աղյուսակը կազմելիս, Շվեդիան հայտնվել է առաջին տասնյակում: Աշխարհում հայտնի շվեդական բրենդներն են IKEA-ն, Volvo-ն, Electrolux-ը, Ericsson-ը ու H&M-ը: Բացի այդ՝ Շվեդիան հայտնի վայր է տեխնոլոգիական սթարթափների ստեղծման համար, ինչպիսիք են Skype-ը, Spotify-ը և SoundCloud-ը: Շվեդիան մեր ժամանակների ամենահայտնի խաղի՝ King Digital Entertainment-ի հեղինակն է, որը ստեղծվել է 2003-ին և դրանից 10 տարի հետո գործարկվեցին բջջային Candy Crush Saga (500 մլն բեռնում) և Mojang խաղերը:

Վարկանշային աղյուսակը կազմելիս Forbes-ը գնահատում է 139 երկրները 11 կատեգորիայով՝ սեփականության իրավունք, նորարարություն, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, ազատություն՝ անձնական, ֆինանսական, ազատ առևտուր, ներդրողների պաշտպանվածություն, ֆոնդային շուկաների վիճակ:

Տվյալները ստացվել են Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, Transparency International կազմակերպություններից, Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներից:

1. Շվեդիա, ՀՆԱ-493 մլրդ դոլար

2. Նոր Զելանդիա, ՀՆԱ-174 մլրդ դոլար

3. Հոնգկոնգ, ՀՆԱ-310 մլրդ դոլար

4. Իռլանդիա, ՀՆԱ-238 մլրդ դոլար

5. Մեծ Բրիտանիա, ՀՆԱ-2.8 տրլն դոլար

6. Դանիա, ՀՆԱ-295 մլրդ դոլար

7. Նիդեռլանդներ, ՀՆԱ-753 մլրդ դոլար

8. Ֆինլանդիա, ՀՆԱ-230 մլրդ դոլար

9. Նորվեգիա, ՀՆԱ-388 մլրդ դոլար

10. Կանադա, ՀՆԱ-1.6 տրլն դոլար

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը