Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիզնես սկսելու առումով Հայաստանը 5-րդն է աշխարհում

Վերադարձ լուրերի բաժին

16:09 , 28 Հոկտեմբեր 2015

Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Doing Business 2016 զեկույցը, որում Հայաստանը զբաղեցրել  35-րդ հորիզոնականը՝ 189 երկրների շարքում։ Նախորդ զեկույցում 38-րդն էինք։

Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում:

Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն  կիրառվում անկախփորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիականտնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայիննընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականությանսկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:

Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել:

Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝

– Բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ՝  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնությանհետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:

– Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ՝  նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականությանսկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:

– Բիզնես սկսելու առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:

       – Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:

Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:

doing-01

 

doing-02

doing-03

doing-04

Ղազախստանը, որը տեղ է գրավել ընդհանուր վարկանիշային սանդղակի 41-րդ հորիզոնականում, վերջին տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ բարեփոխումներ կյանքի կոչած երկիրն է, որը գործարար ոլորտի կանոնակարգիչ դաշտում իրականացրել է թվով 7 բարեփոխում: Ղազախստանին հաջորդում են Ռուսաստանը (զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը) և Կիպրոսը (զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը)` յուրաքանչյուրն 5-ական բարեփոխումով: Ակնառու դրական տեղաշարժերը Ղազախստանում հիմնականում ներառում են արհեստածին բյուրոկրատական խոչընդոտների վերացումը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ Բիզնեսի/նոր գործի մեկնարկ, գույքի գրանցում, պայմանագրերի կիրարկում:

Ռուսաստանը գույքի գրանցման ցուցանիշով տեղ է գտել աշխարհի 10-ը լավագույն երկրների շարքում ու նաև կատարյալ գնահատական է ստանում էներգամատակարարման հուսալիության ու էլեկտրաէներգիայի սակագների թափանցիկության մասով: Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա այն նշանակալի դրական տեղաշարժ է ունեցել սնանկության լուծման հարցում:

Տարածաշրջանում են ամենամեծ դրական տեղաշարժեր արձանագրած տասը երկրներից երեքը՝ Կիպրոսը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Սրանք այն երկրներ են, որոնք իրականացրել են առնվազն երեք բարեփոխում ու բարելավել են իրենց դիրքը վարկանիշային սանդղակում:

«Գովեստով պետք է նշեմ, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրներն իրենց գործարար միջավայրերը բարելավելու նպատակով կյանքի են կոչել առնվազն մեկ բարեփոխում, – ասաց Doing Business զեկույցի համակարգող Ռիտա Ռամալհոն, – այս բարեփոխումների հետ կապված քաղաքական հանձնառության ու եռանդագին աշխատանքի շնորհիվ տարածաշրջանի երկրները կարողացել են զեկույցի շրջանակում գնահատվող ցուցանիշների մասով տեղ գտնել առաջատարների շարքում»:

Այս տարվա Doing Business զեկույցն ամփոփում է բիզնեսի գործունեության տեղական իրողություններն ավելի լավ արտացոլելու նպատակով գործարար կանոնակարգիչ դաշտի որակի, ինչպես նաև գործարար կանոնակարգիչ դաշտի նպատակային արդյունավետության գնահատման նշաձողերի ընդլայնման երկամյա աշխատանքները: Զեկույցում փոփոխություններ արձանագրած հինգ ցուցանիշների՝ շինարարական թույլտվությունների, էներգամատակարարման ապահովման, պայմանագրերի կիրարկման, գույքի գրանցման և արտաքին առևտրի մասով Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների ունեցել են լավ արդյունքներ և դա դրական է անդրադարձել տարածաշրջանի շատ երկրների վարկանիշի վրա:

Տարածաշրջանը ամբողջ աշխարհում առանձնանում է գույքի գրանցման ցուցանիշով: Աշխարհի մակարդակով այստեղ գույքի գրանցման արժեքը ամենացածրն է և միջին հաշվով կազմում է գրանցվող գույքի արժեքի 2.6 տոկոսը: Եվ ինչպես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բարձր եկամուտներով երկրներում, Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ևս գույքի գրանցման համար պահանջվում է 22 օր, որն պահանջվող ամենակարճ ժամանակն է աշխարհում:

Տարածաշրջանի լրջագույն խնդիրներից մեկը էներգամատակարարման ցանցին միանալու համար պահանջվող ժամանակն է: Միջին հաշվով այդ միացման համար պահանջվում է 119 օր, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում դա կազմում է 78 օր: Սակայն տարածաշրջանում լավ են ցուցանիշները էներգամատակարարման որակի մասով, քիչ են անջատումներն ու խափանումները:

Տարածաշրջանում իրավիճակը բավարար չէ շինարարական թույլտվությունների ցուցանիշի մասով, քանի որ գործում են խիստ ժամանակատար ընթացակարգեր: Օրինակ՝ Տաջիկստանում շինարարական թույլտվություն ստանալու բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարելու համար պետք է իրականացնել 27 ընթացակարգ՝ ծախսելով 242 օր ժամանակ: Սակայն տարածաշրջանում լավ են ցուցանիշները շինարարության որակի նշաձողերի մասով: Օրինակ՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում շինարարական աշխատանքների ավարտից հետո օրենսդրությամբ պահանջվում է վերջնական տեխնիկական զննում:

Մակեդոնիան (նախկին Հարավսլավական Հանրապետություն) տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող երկիրն է՝ 12-րդը 189 երկրների շարքում: Երկիրը գերազանց արդյունքներ ունի գործարարությամբ զբաղվելու դյուրինության մի շարք ոլորտներում ու նաև բարեփոխումներ է իրականացրել անցյալ տարվա ընթացքում: Օրինակ՝ Մակեդոնիան առավել դյուրացրել է բիզնես սկսելը՝ ներդնելով պարտադիր առցանց գրանցում և արդյունքում աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով:

Տարածաշրջանի երկրորդ և երրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրներն են Լիտվան և Լատվիան, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 20-րդ և 22-րդ հորիզոնականները:

Ամբողջական զեկույցի և հարակից տվյալների համար տես՝ http://www.doingbusiness.org/ :

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է