Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, հանդես է եկել #ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ համատեղ նախաձեռնությությամբ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Նպատակն է Հայաստանի գործարարներին տրամադրել անվճար անհատական խորհրդատվություն:
Խորհրդատվությունների տրամադրման գործընթացը մեկնարկել է մայիսի մեկին և կշարունակվի մինչև հունիսի վերջ: Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները եզակի հնարավորություն ունեն անվճար խորհրդատվություն ստանալու Հայաստանի հեղինակավոր, լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:
Խորհրդատվական աջակցության ոլորտները բազմաթիվ են՝ Ֆինանսական պլանավորումից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ճգնաժամային կառավարում և մարքեթինգային գործիքների կիրառում և այլն: Բիզնեսին անհրաժեշտ անվճար խորհրդատվության թվով 113 թեմաները հասանելի են հետևյալ հղումով:
Գրանցվելով թեմաներից մեկին` գործարարը ձեռք է բերում մեկ տոմսակ՝ խորհրդատուի կոնտակտային տվյալներով, կապ հաստատում վերջինիս հետ և ստանում խորհրդատվությունը:
Տոմսակների ընդհանուր թիվը 1054 է, և, որպեսզի խորհրդատվություն ստանալու հնարավորությունը հասանելի լինի գործարարների լայն շրջանակին՝ յուրաքանչյուր գործարար կարող է ձեռք բերել միայն 2 տոմսակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իր գործընկերների հետ, լիահույս է, որ այս նախաձեռնությունը կօգնի Հայաստանի գործարարներին հաղթահարել ներկայիս դժվարությունները, միաժամանակ բարձր է գնահատում նախաձեռնության շրջանակներում համագործակցող խորհրդատուների՝ գործարար համայնքին անվճար աջակցության պատրաստակամությունը:
Դիտումներ 118
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը: