Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Success story

17:09 , 15 Հոկտեմբեր 2017

Հոկտեմբերի 11-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում  տեղի ունեցավ «Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսը:

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ, ովքեր ներկայացրին բիզնեսի աճի գործիքներ, որոնք իրենց օգնել են հասնել հաջողության:

Կազմակերպիչները նշում են, որ կոնֆերանսը մեծ հնարավորություն է գործնական կապեր հաստատելու առումով, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները գործարար ոլորտից են, բացի այդ սա առիթ է բիզնեսի թեմայով փորձ և գիտելիքներ ստանալ հենց առաջին ձեռքից:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսները խոսեցին  գյուղատնտեսական ոլորտում անհրաժետ փոփոխությունների, ներդրումների շուկայի, արտահանման,  բիզնեսի ավտոմատացման, սոցիալ մեդիա մարքեթինգի թրենդների և բիզնես ոլորտի զարգացման այլ թեմաների մասին:

Կոնֆերանսի կազմակերպիչ և բանախոս, «Չոր մարքեթինգ» գրքի և կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը նեկայացրեց 3 հաջողության պատմություն` շեշտելով, որ այդ գաղափարները կարելի է կրկնել և կրկին հասնել հաջողության:

Միրաքյանը առաջինը գաստրոտուրի միջոցով հաջողության հասած մի ընկերության մասին խոսեց՝ ասելով, որ  հետաքրքիր փաթեթների, դրանց միջոցով մարդկանց ներգրավելու և թվային մարքեթինգի գործիքների ճիշտ կիրառմամբ առանց ներդրումների կարելի է հասնել հաջողության:

«Հայաստանը սիրում են նաև ուտելիքի համար, բայց գաստրոտուրերը շատ քիչ տարածում ունեն մեր երկրում»,- ընդգծեց Միրաքյանը:

konf00

«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակի խոսքով՝ բիզնեսում ամենակարևորներից մեկը նեթվորքինգն է, այսինքն՝ մարդկանց հետ ճիշտ շփվելու և հարաբերություններ կառուցելու արվեստը:

Կոնֆերանսի բանախոսներից Honey.am ընկերության հիմնադիր, գործարար Ջորջ Տաբակյանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի հայկական գյուղատնտեսությունը, ինչ պետք է անել, որ ներդրումներ արվեն ոլորտում: «Պետք է շեշտը դնենք բարձր որակի արտադրանքի վրա, անցնենք օրգանական գյուղատնտեսությանը,  բարձր որակի սերմեր և պարարտանյութեր կիրառենք»,- ասաց Տաբակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը որակյալ արտադրանքով կարող է մտնել հսկայական չինական շուկա՝ չնայած շատ դժվար շուկա է:

Սոցիալ մեդիա մարքեթինգի թրենդերների մասին խոսեց DigiLab ընկերության համահիմնադիր, տնօրեն Լիլիթ Թադևոսյանը: «Վիդեոկոնտենտն այսօր ամենաթրենդայինն է. դրա միջոցով ձեր ասելիքն ավելի լայն լսարանի է հասանելի, և գինն ավելի մատչելի է»,- ասաց նա:

konf05

Բանախոսը նշեց, որ պետք է ճիշտ օգտագործել սոցիալական ցանցերը, քանի որ դրանք բիզնեսի համար մեծ խթան են հանդիսանում. «Սոցցանցերը հնարավորություն են տալիս թիրախավորել այնպես, որ ձեր ապրանքը տեսնի միայն գնորդը, այսինքն՝գումար ես  ծախսում հենց քո հաճախորդի վրա»,- ասաց նա:

«Հայկական շուկայում այնպիսի մրցակցային դաշտ է ստեղծված, որ ապրանքները իրար հետ մրցակցության արդյունքում կորցնում են ինքնարժեքը շուկայում, և հարցի միակ լուծումը արտահանումն է»,- նշեց բիզնես խորհրդատու Նարեկ Ասլանյանը:

Վերջինիս խոսքով՝ տեղի գործարարները, երբ լսում են, որ արտաքին շուկայում չեն կարող հայաստանյան շուկայի պես խաղալ, այսինքն՝ ապրանքը գերշահույթով սպառել, հրաժարվում են արտահանումից: «Արտահանումը հեշտ գործընթաց չէ, բայց միտվածությունը պետք է պահել դեպի արտահանում: Ոչ ոք չի սովորեցնում փոքր երկրներին ինչպես մտնել արտաքին շուկա: Մենք ինքներս պետք է շուկան հետազոտենք»,- ասաց բանախոսը:

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն, «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցի բրենդ ստրատեգիստ, «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերության փոխտնօրեն Դավիթ Մկոյանն էլ ներկայացրեց աշխատանքային արդյունավետությունը բարձրացնող գործիքներ, որոնց շնորհիվ տնտեսվում է ժամանակը և ռեսուրսները:

konf02

Հետաքրքիր և կարևոր ելույթներով հանդես եկան մյուս բանախոսները՝

ARARAT TRANS բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Ռաֆայել Մանուկյան. «Հայաստանից գլոբալ շուկա գնալու ճանապարհները»,

Նեթվորք արշավներ / Network hikings նախագծի ղեկավար, Excelist Club-ի ու Macro Lab-ի հիմնադիր Մայիս Մագարյան. «Սոցիալական և սոցիալական պատասխանատվությամբ բիզնեսների տարբերությունը»,

konf03

Vahe De Signer, Inori Armenia և Mirai խանութ-սրահի հիմնադիր, գործարար Վահե Զաքարյան. «Զարդերի բիզնեսի առանձնահատկությունների մասին»,

Makichyan Consulting ընկերության հիմնադիր Գրիգոր Մակիչյան. «Ավտոմատացումը Մարքեթինգում»,

Simple Solutions – Web Development & More ընկերության հիմնադիր Գոռ Կարապետյան. «Ինչպես վաճառել Google Analytics-ի միջոցով»,

ՀՀ գյուղնախարարի խորհրդական, գործարար Հարություն Մնացականյան. «Օրգանիկ գյուղատնտեսության հեռանկարները Հայաստանում»

konf04

«Բիզնես Լինկ Կոնսալտինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, «Հայկական Բիզնես Մասնագետների Միավորման» նախագահ Արթուր Յավրույան. «Հայաստանի բիզնես միջավայրի արդի պատկերը և զարգացման հեռանկարները» թեմաներով:

Նշենք, որ կոնֆերանսին մասնակցում էին երկու հարյուրից ավելի հյուրեր, ովքեր հնարավորություն ունեին հարցեր ուղղել բանախոսներին և ստանալ հուզող հարցերի պատասխանները հենց գործարարից:

konf06

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։

Ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը մշակել է կոշիկը վիրտուալ փորձելու եզակի տեխնոլոգիա (լուսանկարներ)

Ռուսական 1С ընկերությունը ավելի քան 250 հազար եվրոյի ներդրում է կատարել ծրագրավորող Վահան Մարտիրոսյանի նախագծում, որը ներկայացրել է կոշիկը վիրտուալ կերպով փորձելու եզակի տեխնոլոգիա: