Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բիզնեսը կստանա 0 տոկոսադրույքով վարկեր

Վերադարձ լուրերի բաժին

00:27 , 20 Մարտ 2020

Կառավարության՝ մարտի 19-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բիզնեսին ճգնաժամային վարկային պորտֆելներ առաջարկելու միջոցառումներին: «Վարկերի ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորելու է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորելու է կառավարությունը: Այսինքն` տնտեսավարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ: Այդ միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.

Տնտեսավարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ամսական 500 հազար դրամի չափով աջակցություն՝ ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Այսինքն` եթե տնտեսավարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի: Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով ու վարկառու տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորություններ:

Երրորդը՝ սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով: Չորրորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Հինգերորդը՝ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծուման դեպքում, երբ գնված կամ ներմուծված սնունդը պետք է իրացվի Հայաստանում: Վեցերորդը՝ պարատանյութ, սերմ, տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է վարչապետը:

Անդրադառնալով այդ վարկերի նկատմամբ հիմնական պահանջներին՝ վարչապետն ասել է, որ պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: «Ժամկետը լինելու է մինչև 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը՝ տարեկան 0-6 տոկոս:

Կառավարությունը համաֆինանսավորում առաջարկում է հետևյալ չափով՝ աշխատավարձի պարագայում՝ մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի պարագայում՝ 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»,- շեշտել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի, և երբ պատրաստ կլինի, կառավարությունն այն կհաստատի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: