Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բեռնափոխադրողները պետք է ՀՀ-ից դուրս գալուց առաջ լաստանավի վրա տեղ ամրագրեն

Վերադարձ լուրերի բաժին

12:09 , 30 Հունիս 2016

 

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության այսօրվա նիստից առաջ անդրադարձել է Վերին Լարսի անցակետի իրավիճակին։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի մի հատվածը, և ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումն անհնար է դարձել: Բեռնատարներն այժմ երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Վ. Գաբրիելյանը նշել է, որ խնդիրը գտնվում է վարչապետի ուշադրության ներքո. նրա նամակով՝ Ռուսաստանի կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ, որով արդեն տեղափոխվել են սահմանին մնացած 96 ուղևորներ, ևս 120 ուղևորներ այսօր կտեղափոխվեն:

Ինչ վերաբերվում է բեռնատարներին, «Սպայկա» ընկերությունը հունիսի 30-ի դրությամբ վարձակակել է երկրորդ լաստանավը, իսկ Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ վարձակալված առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը:

Այժմ, ըստ փոխվարչապետի, Վրաստանի տարածքում կուտակված է 15-20 մեքենաներ (չհաշված նրանք, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում), իսկ ռուսական կողմում՝ 40-50 մեքենա:

Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ բոլոր բեռնափոխադրողներին հորդորում են կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավերի վրա տեղ ամրագրել: Նա նաև նշեց, որ վրացական կողմի տեղեկատվության համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ 50 տոկոսով տեղափոխված է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: «Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անրաժեշտ ժամանակը: Նախնական գնահատականներով՝ աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ»:

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: