Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բեռնարդ Մեդոֆֆ. ինչպես խաբել 1 միլիոն մարդու

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

19:01 , 19 Օգոստոս 2018

Պատմության էջերում տեղ են գտնում ոչ միայն դրական, այլև բացասական կերպարները։ Այդ թվում՝ խաբեբաներն ու խարդախները։

Իհարկե, շարքային խաբեբաների մասին աշխարհը չի էլ իմանում։ Սակայն ի՞նչպես կարելի է չխոսել մի մարդու մասին, ով իր մեքենայությունների և ֆինանսական բուրգի շնորհիվ հաջողացրել է 65 միլիարդի վնաս պատճառել իրեն հավատացած մարդկանց։ Խոսքը վերաբերում է ամերիկացի երբեմնի ֆինանսական մագնատ Բեռնարդ Մեդոֆֆին։

1960-ականներին նա հիմնադրեց  Madoff Investment Securities ընկերությունը, որը հետագայում պիտի ճանաչվեր վերջին տասնամյակի աշխարհի ամենախոշոր ֆինանսական բուրգը: Ընկերությունը օգտվել է իր հաճախորդների վստահությունից, իրականացրել կեղծ գործարքներ և «սեփական շահերի» համար օգտագործել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տարբեր ընկերությունների ու հեջ-ֆոնդերի կողմից ներդրումների տեսքով ընկերությունում ի պահ տրված ֆինանսական միջոցները:

Ավելի քան կեսդարյա գործունեությունից հետո բուրգը փլուզվեց 2008 թվականին։ Դա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահն էր։ Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Ճգնաժամը լուրջ դժվարությունների առջև կանգնեցրեց Մեդոֆֆին, և նա այլևս չէր կարողանում նոր ներդրողներ գտնել։ Իսկ նոր ներդրողները օդի պես պետք էին, որովհետև նրանց միջոցներով Մեդոֆֆը պետք է վճարեր նախկին ներդրողների տոկոսները և մայր գումարները։

Ու երբ նախկին հաճախորդները փաստի առաջ կանգնեցին՝ չկարողանալով ետ ստանալ իրենց գումարները, ակնհայտ դարձավ, որ տեղի է ունեցել մեծ խարդախություն։ Նշենք, որ Madoff Investment Securities ընկերության գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 1 մլն ֆիզիկական և իրավաբանական անձ:

Բուրգը կայծակնային արագությամբ փլվեց իսկ Մեդոֆֆը դատապարտվեց 150 տարի ազատազրկման։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ. Sputnik Արմենիա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։