Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բեռնատարները «կերան» երկաթուղուն

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 15 Օգոստոս 2016

2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 8 733.6 հազար տոննա։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ բեռնափոխադրումներն աճել են 90%-ով։

Աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Այսպես, 2016 թվականի հունվար-հունիսին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.6 անգամ և կազմել 6787.2 հազար տոննա։

Արդյունքում, ավտոմոբիլային տրանսպորտի տեսակարար կշիռը ընդհանուր բեռնափոխադրումների մեջ 57.3%-ից բարձրացել է մինչև 77.7%:

Երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1220.5 հազար տոննա։ Այս ուղղությամբ նույնպես աճ կա, սակայն աճի տեմպը թույլ է՝ 1.6%: Այդ իսկ պատճառով, երկաթուղուն բաժին ընկնող բեռնափոխադրումների ծավալի տեսակարար կշիռը 26.1%-ից նվազել է մինչև 14%։

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով իրականացվել է 719.5 հազար տոննա, իսկ օդային ճանապարհով՝ 6.4 հազար տոննա բեռնափոխադրում։

Նշենք նաև, որ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի մեծ մասը՝ 681.9 հազար տոննան, բաժին է ընկնում գունավոր մետաղների հանքաքարի տեղափոխմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Yerevan City-ները կարող են առանձնանալ «Ալեքս հոլդինգից»

B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։