Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բեռլինում հափշտակել են մոտ 4 մլն դոլար արժողությամբ 100 կգ-անոց ոսկեդրամ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:13 , 28 Մարտ 2017

Անհայտ չարագործները Բեռլինի Բոդե թանգարանից հափշտակել են 100 կգ կշռող ոսկեդրամ՝ 1 մլն դոլար անվանական արժեքով: Այս մասին հայտնում է Die Welt-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Պարբերականի տեղեկություններով՝ դրամի տրամագիծը կազմում է 53 սմ, հաստությունը՝ 3 սմ: Դրամի դիմերեսին պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը:

Ընդ որում՝ ոսկու արժեքը, որից պատրաստված է դրամը, կազմում է մոտ 3.7 մլն եվրո: Բոդե թանգարանը դրամը փոխառել էր այլ թանգարանից:

Ոստիկանությունում կարծում են, որ գողերը մի քանիսն են եղել: Նրանք ներթափանցել են թանգարան պատուհանի միջոցով՝ սանդուղքի օգնությամբ:

Բոդե թանգարանում է գտնվում աշխարհում խոշորագույն դրամային հավաքածուներից մեկը: Այն բաղկացած է 540 ցուցանմուշից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.