Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

23:02 , 21 Հունվար 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Փոխվարչապետն ասել էպայմանագրի ստորագրման արարությունն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման:

14065_am_2

«Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան: Գերմանիան միշտ եղել է և կմնա մեզ համար կարևոր գործընկեր, իսկ KfW բանկի հետ համագործակցությունը զգալի ներդրում է երկրում թափանցիկ և ճիշտ գործելակերպ խթանելու համար»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Թումոն ուղղակի նորարարական կենտրոն չէ, այն հարթակ է երեխաների մոտ կաղապարներից դուրս մտածելակերպ ձևավորելու համար: «Թումոն տալիս է հնարավորություն ապագայի նպատմամբ ունենալու վստահություն, քանի որ Թումոյի սաները քայլում են համահունչ ժամանակակից միտումներին՝ երբեմն նաև առաջ անցնելով դրանցից»,- ասել է փոխվարչապետը:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: