Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բենզինը կթանկանա

Վերադարձ լուրերի բաժին

14:51 , 26 Փետրվար 2016

ՌԴ Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ 2016 թվականի ապրիլի 1-ից 1 լիտր բենզինի ակցիային հարկը կավելանա 2 ռուբլով (մոտ 13 դրամով)։ Այս մասին տեղեկացնում է Ռեգնումը՝ նշելով, որ ավելանալու են նաև դիզելային վառելիքի և միջին դիստիլյատների ակցիզային հարկի դրույքաչափերը։

Մասնավորապես, 5-րդ կարգի ավտոմոբիլային բենզինի ակցիզային հարկը ապրիլի 1-ից սկսած կկազմի 10130 ռուբլի (1 տոննայի համար)։ Դիզելային վառելիքի ակցիզային հարկը կավելանա 1000 ռուբլով (1 տոննայի համար) և կկազմի 5293 ռուբլի։

ՌԴ ֆինանսների փոխնախարար Յուրի Զուբարևը ասել է, որ ակցիզային հարկի բարձրացման արդյունքում ՌԴ պետական բյուջեի եկամուտները կավելանան մոտ 70 մլրդ դռուբլով։ «Դա հարկադրված քայլ էր՝ դաշնային բյուջեի եկամուտները մոբիլիզացնելու համար», — խոստովանել է պաշտոնյան։

Նշենք, որ 2014 թվականից Հայաստանում սպառվող բենզինն ու դիզվառելիքը մատակարարվում է գլխավորապես Ռուսաստանից՝ «Роснефть» ընկերության միջոցով։ Սա նշանակում է, որ ՌԴ ակցիզային հարկի բարձրացումն ուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստան ներկրվող և հետաբար՝ բենզալցակայաններում վաճառվող բենզինի գնի վրա։

Ու եթե դրամ/ռուբլի փոխարժեքի էական տատանումներ չլինեն, ապա ապրիլի 1-ից հետո Հայաստանում բենզինը կարող է թանկանալ 13-15 դրամով։

 

Կարդացեք նաև՝

Բենզինի գնի «գաղտնիքի» բացահայտումը

Որքան կշահեք, եթե բենզին լցնելու համար մեքենայով հասնեք Վրաստան (ինֆոգրաֆիկա)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վախեցնել զբոսաշրջիկներին. հայտնի վլոգգերը խոսել է Հայաստանի ականների մասին (տեսանյութ)

Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: