Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բելառուս գործարարները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:12 , 29 Հունվար 2016

Հունվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բելառուսի Հանրապետության Մոգիլև մարզի գործարարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը և արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Սեմյոնովիչը և Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի Մոգիլևի ստորաբաժանման գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Ալեկսեևան:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները բելառուս գործարարներին ներկայացրել են Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի առավելությունները, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու հնարավորությունները:

Սննդի և տեքստիլ արդյունաբերության, նյարդավիրաբուժության, գյուղատնտեսական տեխնիկայի, կոմբայնների, տրակտորների արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող բելառուսական շուրջ 10 ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ Հայաստան այցի հիմնական նպատակը բելառուսական ապրանքատեսակների նկատմամբ առկա պահանջարկի և հայ գործընկերների հետ նոր կապեր հաստատելու հնարավորությունների ուսումնասիրությունն է, արդեն իսկ հայկական շուկայում ներկայացված ընկերությունների համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունների քննարկումը:

Հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և դրանից բխող ազատ և անմաքս առևտուր իրականացնելու հնարավորությունները, հանդիպման ընթացքում քննարկվել են` նաև այս համատեքստում գործարար օղակների համագործակցության ակտիվացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Բելառուսի գործարարների հետագա համագործակցության կարևորությունը և երկու երկրների տնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին