Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բելառուսում շռայլ փեսացու ունենալը կարող է խնդիրներ առաջացնել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

15:04 , 03 Դեկտեմբեր 2015

Այո, սա կատակ չէ։ Բելառուսի հարկային օրենսդրության պատճառով այն կանայք, որոնց ապագա ամուսինները կամ երկրպագուները շռայլ են նվերների հարցում, ստիպված են լինելու առնչվել հարկային մարմինների հետ։

Այսպես, եթե տղամարդկանց կողմից նրանց ստացած նվերների ընդհանուր արժեքը տարվա կտրվածքով գերազանցում է 2430 դոլարը, պետք է համապատասխան հարկ վճարեն։

Օրենքի հիմնավորումն այն է, որ մինչև ամուսնությունը փեսացուն և հարսնացուն մոտ հարազատներ չեն, և նվերներն այս դեպքում համարվում են եկամուտ։ Իսկ եկամտի համար, բնականաբար, պետք է եկամտահարկ վճարել։

Հարազատներին բելառուսական օրենքը թույլ է տալիս նվերներ անել և ստանալ՝ առանց հարկային մարմնին հաշվետվություն ներկայացնելու։ Թեպետ շատ շռայլ նվերների դեպքում չի բացառվում, որ պատկան մարմինները հետաքրքրվեն՝ ո՞րն է փեսացուի եկամտի աղբյուրը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

ԵՏՀ-ն քննարկել է «Վերին Լարսով» Հայաստանից ապրանքների մաքսային հսկողության հարցերը

Առաջարկվում է նաև միջոցառումները բաժանել ըստ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի:

Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիսին աճել է

Կարագի և պանրի նկատմամբ պահանջարկը ևս ավելացել է, սակայն մնում է ցածր նախահամաճարակային մակարդակից։ Շաքարավազի գները բարձրացել են 1,4 տոկոսով։