Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

23:35 , 12 Ապրիլ 2019

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 11-ին հանդիպել է Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ և շնորհակալություն հայտնել կենտրոնի «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար։ Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծատայությունը հայտնեց, որ Վալերի Սադոխոն ներկայացրել է կենտրոնի հնարավորություններն ու աշխատանքի առանձնահատկությունները և նշել Հայաստանի և Բելառուսի՝ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների ներքո առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժը։ Այս համատեքստում կարևորվել են նաև երկու պետությունների գործարարների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հաճախակի շփումները։

Շնորհակալություն հայտնելով Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար՝ դեսպան Ղևոնդյանն ընդգծել է նմանօրինակ ծրագրերի դերակատարությունը հայ-բելառուսական փոխգործակցության երկկողմ առևտրատնտեսական օրակարգի ընդլայնման և առաջմղման հարցում։

Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ազգային արտահանման ծավալների ավելացումն ու տեսականու բազմազանությանը։

Վալերի Սադոխոն պատրաստակամություն է հայտնել տրամադրել համապատասխան հարթակ, ապահովել տեղեկատվական ուղեկցում և լուսաբանում հայ-բելառուսական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում հնարավոր բիզնես-համաժողովների մասով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հավելել է Նազարբաեւը:

Հայկական ընկերությունները բացառիկ հնարավորություն կստանան ադամանդ գնելու ռուսական «Գոխրան»-ից

Ներկայում ՀՀ ռեզիդենտները ալմաստ են ձեռք բերում ռուսական «Ալռուսա» ընկերությունից։