Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բելառուսը ռուսական գազի 1000 խմ-ի դիմաց կվճարի 130 դոլարից պակաս

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:04 , 14 Ապրիլ 2017

Ռուսաստանը և Բելառուսը երեկ փաստաթղթեր են ստորագրել, որոնք կարգավորում են նավթագազային վեճը երկու երկրների միջև:

Փաստաթղթերը ստորագրվել են այն բանից հետո, երբ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ Բելառուսը մարել է 2016-2017թթ. գազամատակարարումների համար ռուսական կողմին ունեցած 762.2 մլն դոլար պարտքը:

Կողմերը պայմանավորվել են Բելառուսի համար գազի գնի գործող բանաձևի ցածր գործակցի շուրջ և ՌԴ-ից Բելառուս նավթի մատակարարումների վերականգնման մակարդակի շուրջ՝ մինչև տարեկան 24 մլն տոննա:

Սակայն պայմանավորվածությունների բազմաթիվ պարամետրեր չեն հրապարակվել: Կողմերը պայմանավորվել են, թե ինչպես է ընթանալու այդ ոլորտում աշխատանքը ոչ միայն 2017 թվականին, այլև 2018-2019 թթ.: Բելառուսի համար գազի գնի մատակարարման պայմանները սահմանվելու են արձանագրությամբ, որն ստորագրել են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:

ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը լրագրողներին տեղեկացրել է, որ ռուսական գազի գինը Բելառուսի համար 2018 թվականից սկսած կկազմի 1000 խմ-ի դիմաց 130 դոլարից պակաս և խոստացել, որ զեղչի կոնկրետ չափը կհրապարակի «Գազպրոմը», սակայն ընկերությունը չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը:

Դվորկովիչը բացատրել է, որ ՌԴ-ն և Բելառուսը քննարկել են գազի գնի ձևավորման տարբեր տարբերակներ, սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը