Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բելառուսը հրաժարվել է ռուսական ռուբլուց՝ որպես պահուստային արժույթ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

23:34 , 15 Հունիս 2017

Բելառուսը հրաժարվել է ռուսական ռուբլուց՝ որպես պահուստային արժույթ, ասվում է Բելառուսի Ազգային բանկի կայքում:

Հուլիսի 1-ից երկրի ոսկեարժութային պահուստների վիճակը բնութագրվելու է միջազգային պահուստային ակտիվների մեծությամբ:

Մինչ այդ Բելառուսի Ազգային բանկը ամեն ամիս հրապարակում էր պահուստների ցուցանիշները, որոնք հաշվարկված են ազգային ու ԱՄՀ-ի մեթոդներով: Ազգային ստանդարտները, բացի ռուսական ռուբլուց, ներառված էին թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների մասնաբաժնում, որոնք չեն պատկանում արժութային ոսկուն:

Հունիսի 1-ի դրությամբ Բելառուսի պահուստները, որոնք հաշվարկված են ԱՄՀ-ի ստանդարտներով, կազմել են 5.2 մլրդ դոլար, ազգային ստանդարտներով՝ 5.6 մլրդ դոլար: Ներկա տարեսկզբից պահուստները ավելացել են 311.7 միլիոն դոլարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։