Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաքվի նավթի հայկական համը

Վերադարձ լուրերի բաժին

21:18 , 25 Հունիս 2017

Գիտնականների մեծ մասը հակված է կարծել, թե Բաքվի հայերի մասին կարելի է խոսել՝ սկսած VII-VIII դարերից, սակայն կա տեսակետ, թե Բաքուն Բագավանն է, որը հիմնականում բնակեցված է եղել հայերով ու հիշատակվում է դեռ V դարում, գրում է Rusarminfo-ն:
Այն մասին, որ հայերը մեծ դեր են կատարել Բաքվի զարգացման գործում, նշված է բազմաթիվ ռուսական արխիվներում:

1859թ. Բաքվում Ի. Մ. Միրզոևի (O. Միրզոյան) կողմից դրվել է առաջին արդյունաբերական հորատման սարքը: Որոշ ժամանակ անց տվյալ տարածքում արդյունահանվող ողջ նավթի 50%-ը մշակվել է հայերի գլխավորած ընկերությունների կողմից, ինչի մասին վկայում են դրանց անվանումները՝ «Արարատ», «Սյունիք», «Մասիս», «Աստղիկ»:

XX դարի սկզբին նավթարդյունահանող կազմակերպությունների թիվը հավասարվել էր 154-ի, որոնցից 89-ը հայկական էր:
Հայկական ձեռնարկությունների գործունեությունը չէր սահմանափակվում միայն նավթի ոլորտով: Նրանց նախաձեռնությունն էր տնտեսության համար կարևոր ոլորտների զարգացումը, ինչպիսիք էին բամբակագործությունը, մետաքսագործությունը, գինեգործությունն ու ծխախոտի արտադրությունը:

Մասնավորապես, Միրզաբեկյան եղբայրների ծխախոտի գործարանը արտադրում էր երկրի ծխախոտի արտադրատեսակների մեծ մասը:
Հայերին են պատկանել նաև Բաքվի առաջին մասնավոր բանկերը: Նրանց թվում էր Թիֆլիսի առևտրային բանկի մասնաճյուղը, որը բացվել էր 1886թ. Մ. Ա. Մամիկոնովի ղեկավարությամբ:

Բացի այդ՝ հայերը կարևոր դեր են կատարել կրթական ոլորտի զարգացման հարցում, հենց հայերն են բացել Բաքվի առաջին տպագրատները, որտեղ գրքեր էին տպագրվում հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով:

Բաքուն զարդարող ժամանակակից շատ շինություններ նախագծվել են հայ ճարտարապետների կողմից: Մեծ ավանդ է ունեցել քաղաքի ճարտարապետության մեջ Գ. Մ. Տեր-Միքելովը: Նրա հեղինակությամբ են կառուցվել Յուզբաշյանների դղյակը, Թիֆլիսի առևտրային բանկի Բաքվի մասնաճյուղը, Պետական բանկի աշխատողների բնակելի շենքը, Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի համալիրը, Հասարակական ժողովների ամառային ակումբը, որը ներկայումս Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի շենքն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։

Հավելվածների համաշխարհային շուկայի ծավալը հասել է 60 մլրդ դոլարի

Շուկայի առաջատարը Apple-ն է՝ մոտ 66%: App Store-ի 38.5 մլրդ դոլարից 26.5 մլրդ-ը վճարվել է IOS դևելոփերներին։