Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաց պլանավորման գրասենյակ VS դռներով ու պատերով աշխատասենյակներ. առավելություններ և թերություններ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:50 , 23 Հունվար 2017

Բաց գրասենյակների գլխավոր թերությունները ոչ այնքան աղմուկն է ու վիրուսային վարակները, որքան բացասական ազդեցությունը մեր մտավոր գործունեության վրա:

BBC-ի տեսաբանը պարզել է, թե ինչու են որոշ ընկերություններ որոշել վերադառնալ փակ դռներով սենյակներին:

4 տարի առաջ Քրիս Նագելեն որոշեց հետևել տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարների օրինակին ու իր աշխատակիցներին տեղափոխել բաց պլանավորման գրասենյակ՝ ցանկանալով բարձրացնել կոլեկտիվի համախմբվածությունը ու հասնել ավելի սերտ համագործակցության աշխատակիցների միջև:

Սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ Նագելեն լուրջ սխալ է թույլ տվել: Մարդիկ անվերջ շեղվում էին, աշխատանքի արտադրողականությունը ընկավ՝ բոլոր 9 աշխատակիցները դժգոհ էին, այդ թվում՝ Նագելեն:

2015 թ. Նագելեն, բաց գրասենյակ տեղափոխությունից 3 տարի անց ընկերությունը տեղափոխեց 900 քմ մակերեսով գրասենյակ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից ստացավ փակվող դռնով աշխատասենյակ:

Բաց գրասենյակով ընկերություն ունենալու գաղափարին հավանություն են տալիս բազմաթիվ ընկերություններ (օրինակ՝ ԱՄՆ-ում գրասենյակային տիրույթի մոտ 70%-ը կառուցված է բաց սկզբունքով) և համաձայն գնահատականների մեծ մասի՝ նրանցից շատ քչերն են վերադարձել աշխատասենյակներով ու դռներով ավանդական գրասենյակներ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ բաց գրասենյակային տիրույթներում ավելի դժվար է կենտրոնանալ և երկու անգամ ավելի հեշտ է հիվանդանալ, իսկ աշխատանքի արտադրողականությունը նվազում է 15%-ով:

Նագելեն պատմում է, որ տեղափոխությունից հետո ինքը այլ տեխնոլոգիական ընկերությունների իր գործընկերներից լսել է այն մասին, որ իրենց նույնպես պակասում է «փակ» գրասենյակային պայմաններում աշխատելու հարմարավետությունը  Դժվար թե մոտ ժամանակներս աշխարհը հրաժարվի բաց գրասենյակի կոնցեպցիայից, սակայն որոշ ընկերություններ արդեն իսկ գնում են Նագելեի հետքերով ու վերադառնում են «փակ» տարածքով տիրույթներին:

Գլխավորը կենտրոնացումն է 4 պատ ու դուռ ունեցող աշխատավայրը ունի մեկ մեծ առավելություն՝ կենտրոնանալու հնարավորություն:

Մենք չենք կարող մի քանի խնդիր կատարել միաժամանակ, իսկ շեղվելով մանրուքների վրա, կորցնում ենք կենտրոնացումը 20 րոպեով: Ավելին, լինում են բաց տիրույթներ, որոնք բացասաբար են ազդում մեր հիշողության վրա: Հատկապես վառ է դա արտահայտվում «ազատ սեղանների» համակարգում՝ աբսուրդի հասցված բաց պլանավորման աշխատանքային տիրույթի կոնցեպցիան, որի համաձայն՝ մարդիկ նստում են ցանկացած տեղ՝ ըստ ցանկության և իրենց աշխատանքային գործքները բերում են իրենց հետ:
Նստելով միևնույն տեղում՝ մենք ի վիճակի ենք հիշողության մեջ պահել մեծաթիվ տեղեկություն, կարծում է հոգեբան Սալլի Օգասթինը ԱՄՆ Իլլինոյս նահանգից:
Մեզնից մեծ մասի համար գլխավոր շեղող գործոնն աղմուկն է:

Բաց աշխատանքային տիրույթի օգտին վկայող փաստարկներից է, բացի դրա էժան լինելը, համագործակցության համար հնարավորությունների ընդլայնումը: Սակայն գոյություն ունեն բազմաթիվ պնդումներ, որ փայլուն գաղափարները հազվադեպ են ծնվում մեծաթիվ մարդկանց շաղակրատանքի ժամանակ:

Հիշեք, անգամ եթե դուք աշխատում եք բաց գրասենյակում, ապա «ուղեղային գրոհի» համար ամեն դեպքում պահեք բանակցային սենյակ: Նման ջանքերը նախկինի պես պահանջում են կարգավորվածություն ու գաղտնիություն:

Նրանց համար, որոնք դժգոհ են իրենց աշխատավայրից բաց գրասենյակում, վատ նորություններ կան՝ այդ կոնցեպցիայից մոտ ժամանակներս չեն պատրաստվում հրաժարվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]

Ինչ հարց կտային տնօրենները, եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույցը կազմված լիներ միայն մեկ հարցից

Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։