Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վերադարձ լուրերի բաժին

00:31 , 03 Հունիս 2018

Հարգելի պարոն Փաշինյան,

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների անդամության վրա հիմնված ապաքաղաքական կառույց է, որը ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:

Ասոցիացիան ողջունում է ՀՀ ներկայիս կառավարության կողմից որդեգրած, բիզնես միջավայրում հավասար մրցակցության, արդարության վերականգնմանն ուղղված քայլերն ու տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Մենք մշտապես սատարել ենք այն ծրագրերի և միջոցառումների նախաձեռնողներին, իրականացնողներին, ովքեր կբերեն, կամ բերում են ՀՀ-ում օրենքների գերակայության վերահաստատմանը, հովանավորչության բացառմանը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերից որոշների գործունեութունը, տարիներ ի վեր, խնդիրներ են ստեղծել հայկական ապրանք արտադրող, այդ թվում գյուղմթերք, Գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Դրանք բնավ չեն եղել միայն վերջին օրերին շրջանառվող ԱԱԾ-ի կողմից ներկայացված, վերոհիշյալ ցանցերի հետ փոխկապակցված Ա/Ձ-երերի ակնհայտ ապօրինի մեխանիզմներով գործող փաստերը: Այդ խնդիրների մասին Գերփոքր բիզնեսի ներկայացուցիչները, թե առանձին և թե մեր Ասոցիացիայի միջոցով, մշտապես բարձրաձայնել են, ներկայացրել նամակներ ու առաջարկներ նախորդող առնվազն երկու կառավարության ներկայացուցիչներին:

Վերոգրյալ և նմանատիպ դեպքերի մասին տեղեկությունների հավաստի լինելը, հնարավոր է ճշտել, բացահայտել՝ բազմակողմանի, համապարփակ ուսումնասիրություն անելով ՀՀ պետական մարմիններում առկա, նախորդ երեք տարիներին վերաբերող տվյալների հիման վրա:

Հաշվի առնելով խոշոր առևտրային ցանցերի կողմից Ձեզ ուղղված բաց նամակն ու խնդրանքը, խոշոր առևտրային ցանցեր և դրանց մատակարարների շղթայի հարցը լուծելու քննարկում կազմակերպելու մասին, խնդրում ենք Ձեզ, նմանատիպ քննարկում կազմակերպել խոշոր առևտրային ցանցերի, ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների և պետական այն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր պատասխանատու են հարկային, տնտեսական, ՓՄՁ զարգացման քաղաքականությունների մշակման և պահպանման հարցերում:

Վստահ ենք, որ նման քննարկման արդյունքում դուրս կբերվեն ՀՀ-ում գործող օրենսդրության տառին համապատասխան լուծումներ, անկախ դրանց գնաճային, կամ դրանք կանխող, սաստող տուժանքային մեխանիզմների կիրառման հնարավոր հետևանքների:

Հարգանքով,
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» տնօրեն՝​​​Հակոբ Ավագյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: