Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաց նամակի հեղինակ բնակիչներից մեկն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի արձագանքին

Վերադարձ լուրերի բաժին

00:36 , 27 Դեկտեմբեր 2019

Ամուլսարի հանքի հարակից համայնքների բնակիչներից մեկն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը սոցցանցերում անդրադառնալով Հոտվաշատ համայնքում տեղի ունեցած իրադարձությունները՝ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի դեմ հարձակված բնակիչների պահվածքն անվանել է «բեսպրեդել» և «սարանչայի» հարձակում: Արձագանքին ի պատասխան Ամուլսարի հարակից համայնքների մոտ 50 բնակիչների բաց նամակ էին հղել պատգամավորին: Բաց նամակից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե այդ նախաձեռնությունն իրական չէ, այլ նախաձեռնել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

B4b.am-ը կապվեց հանքարդյունաբերող կազմակերպության հետ: «Լիդիանի» մամուլի ծառայությունը նշեց, որ մտադիր չէ մեկնաբանել քաղաքացիների նախաձեռնած բաց նամակը և դրան պատգամավորի արձագանքը: Բաց նամակի հեղինակներից մեկն արդեն անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի պնդումներին: Մխիթար Արշակյանի գրառումը մեջբերում ենք առանց մեկնաբանության և խմբագրման:

«Ով ինչ ցանի, այն էլ կհնձի

Կարդացի Նաիրա Զոհրաբյանի արձագանքը մեր նամակին։ Ինչ տոնով է տիկին Զոհրաբյանը, որը Գորայքում նախընտրական շրջանում կողմ է խոսել Ամուլսարին, արձագանքում աշխատանք կորցրած մարդկանց ցասումին, իր «սկզբունքայնության» գործն է։ Բայց 10 ցուցարարի հետ հանդիպած տիկին Զոհրաբյանը հաստատ մեր համայնքի անունից խոսելու լիազորություն չունի։

Տիկին Զոհրաբյանը թող «չեռնոբիլները» Մղարթում, Ցեմենտի գործարանում կամ Հովտաշատի ձկնաբուծարանում փնտրի։

Հարգանքով
Մխիթար Արշակյան»:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: