Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացվեց Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը

Վերադարձ լուրերի բաժին

00:43 , 12 Նոյեմբեր 2019

Երևանում մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, դեղագործական ոլորտի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։

11.11.19-3
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում, իսկ համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը առաջարկել է դիտարկել Հայաստանը որպես ներդրումներ կատարելու և համատեղ ընկերություններ հիմնելու համար գրավիչ երկիր։ Նա ավելացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է ներդրումների աջակցության կենտրոն, որը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր հնդկական ընկերություններին, որոնք նախատեսում են ներդրումային գործունեություն ծավալել Հայաստանում:

11.11.19-2
«Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է։ Ներդրումների մասին խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը որդեգրել է բաց դռների քաղաքականություն արտասահմանյան ներդրողների նկատմամբ և բացի տեղական շուկայից, ՀՀ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի տեղական գործարարները մուտք ունենան ավելի մեծ շուկաներ»,-նշել է Վ․Սիմոնյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: