Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացվել է Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 15 Մարտ 2018

Մարտի 15- ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան 105/1  hասցեում , տեղի է ունեցել Կոնվերս Բանկի «Երիտասարդական մասնաճյուղի պաշտոնական բացումը:

Նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում մատուցելու են համապարփակ  բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Սակայն հաշվի առնելով մասնաճյուղի տեղակայումը,ինչպես նաև  այստեղ մեծ թվով  ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների և դասախոսական անձնակազմի սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին, նախևառաջ , առաջարկվելու են երիտասարդների համար մշակված և ներդրված պրոդուկտներ՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան, վարկային, քարտային պրոդուկտներ, զեղչային և քեշբեք ակցիաներ:  է:

c-0

Զուգահեռաբար, Բանկը պարբերաբար հանդես է գալու երիտասարդներին, ուսանողներին ուղղված հետաքրքիր, շահավետ առաջարկներով ու ակցիաներով, որոնցից առաջինը մեկնարկել է օրեր առաջ՝  մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել արտոնյալ պայմաններով քարտային պրոդուկտներից, հիփոթեքային, ուսանողական, սպառողական վարկավորումից, շահավետ՝ բարձր տոկոսադրույքով ավանդից  և այլն:

c-02

«Երիտասարդական» մասնաճյուղում կիրառված են մի շարք նորամուծություններ: Մասնավորապես, Կոնվերս Բանկի Գլխավոր գրասենյակում տարիներ շարունակ հաջողությամբ գործող Convers Club-ի հաճախորդները հնարավորություն կունենան համանման միջավայրում սպասարկվել նաև «Երիտասարդական»-ում:

c-01

Հաջորդ նորամուծությունը Մասնաճյուղի առանձնացված Cash Zone-ի առկայությունը, որի դռները բաց են լինելու շուրջօրյա և ցանկացած անձ հնարավորություն է ունենալու իրականացնել արտարժույթի վաճառք, վարկի մարումներ և այլ վճարումներ, քարտային հաշիվներին գումարների համալրում և կանխիկացում:

Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդների համար ակցիայի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/yeritasardakan/ հղմամբ:

c-03

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.