Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացվել է ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ցուցահանդեսը

Վերադարձ լուրերի բաժին

14:04 , 18 Օգոստոս 2015

Ապրիլի 26-ին` «Մերիդիան» Էքսպո կենտրոնում բացվել է «Արտադրված է Հայաստանում» եռօրյա ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իր խոսքում նախարարը նշել է, որ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կարևորագույն իրադարձություն է, քանի որ այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից հետո մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք` հայերս, ապրել ենք, ապրում և ապրելու ենք: Իսկ դրա կարևորագույն նախապայամանը, նախարարի համոզմամբ, մարդկանց աշխատանքն է և այդ աշխատանքի հետևանքով ստեղծված արդյունքը, որը և զարգացնելու է մեր երկիրը: «Այստեղ ցուցադրվում է այն ներուժը, որը գույություն ունի Հայաստանի տնտեսության մեջ: Մարդիկ աշխատում են ու նոր ուղղություններ են փնտրում (արտադրության նոր ուղղություններ և նոր շուկաներ), և չեն բավարարվում եղածով: Այդ գործոնը բիզնեսի համար ամենակարևոր հատկությունն է: Նրանք բոլորն էլ ընդունել են Հայաստանի կառավարության այն մոտեցումները, որոնք վերաբերում են նոր շուկաների որոնմանը: Մարդիկ ստեղծել են հոյակապ դիզայնով և յուրահատուկ համով, անվտանգության բոլոր ցուցանիշներին համապասխան ապրանքատեսակներ: Ցուցահանդեսին ներկա շատ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունն այսօր խթանվել է ՀՀ կառավարության աջակցությամբ, – ասել է Կարեն Ճշմարիտյանը:

Ցուցահանդեսը ողջունել են նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը և ՀՀ նախագահի խորհրդական, Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:

Այնուհետև Էկոնոմիկայի նախարարը երկար շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, մանրամասն հետաքրքրվել ընկերությունների արտադրանքով, արտահանման շուկաներով, եղած խնդիրներով և տեղում հանձնարարություններ տվել նախարարության պաշտոնյաներին` ուսումնասիրել դրանք և առաջարկություններ ներկայացնել վերջիններիս լուծման համար:

Հիշեցնենք, որ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող (սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն) և արտահանման ներուժ ունեցող շուրջ 330 ընկերություններ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության եղած ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանը և արտահանման խթանմանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսն անց է կացվում արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:

Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանյան պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ, պոտենցիալ գնորդներ և ներդրողներ:

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, մասնակից կազմակերպությունների արտադրանքի համտեսներ և շնորհանդեսներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի քննարկումները շարունակվում են

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

ԿԲ-ն պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Ամանորի նախաշեմին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալը կրկնակի աճել է

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների օգտագործման աճով