Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «Կոտայք» մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

22:35 , 21 Փետրվար 2020

«Առինջ մոլի» հարևանությամբ գործող «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի տարածքում բացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ 59-րդ՝ «Կոտայք» մասնաճյուղը, որը սպասարկելու է երեքշաբթի օրվանից մինչև շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 10։00-18։00-ն։ Հանդիսավոր բացման արարողության ժամանակ բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանն արդրադառնալով նոր մասնաճյուղի գործառույթներին՝ փաստել է, որ այն ևս գործելու է բանկի մասնաճյուղային քաղաքականության տրամաբանության ներքո՝ առավել մոտ լինել հաճախորդին, առաջարկել լիարժեք, բարձրակարգ բանկային ծառայություններ։

Բանկային ժամանակակից ոճով կահավորված «Կոտայք» մասնաճյուղում հաճախորդներն առանց ժամանակ կորցնելու կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից՝ միջազգային արագ դրամական փոխանցումներ, ցանկացած կոմունալ վճարում, ավանդների ներգրավում, հաշիվների սպասարկում և բանկի կողմից առաջարկվող վարկային ամբողջական փաթեթ։ Ի դեպ, «Կոտայք» մասնաճյուղում հաճախորդները կարող են ձեռք բերել նաև 999.99 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ։ Բացի այդ՝ այս մասնաճյուղի հաճախորդների համար կմշակվեն հատուկ վարկային պրոդուկտներ՝ ելնելով պահանջարկից։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ցանցի ռազմավարական զարգացման ծրագրի համաձայն՝ բանկային ծառայությունները մատուցում է ինչպես դասական և էլետրոնային մասնաճյուղերի, այնպես էլ ֆինանսական սուպերմարկետների միջոցով։ Ներկայում բանկի 59 մասնաճյուղերից 27-ը գործում են մայրաքաղաքում, իսկ 32-ը՝ մարզերում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: