Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բացի բնական մենաշնորհներից, այլ մենաշնորհներ Հայաստանում չկան». Սուրեն Կարայան

Վերադարձ լուրերի բաժին

14:33 , 23 Հունիս 2017

Ինչպես հայտնի է, ՀՀ  կառավարությունը խոստացել է առաջիկա 5 տարիների ընթացքում ներգրավել 3.4 մլրդ դրամի օտարերկրյա ներդրումներ, որից 830-840 մլն դոլարը՝ արդեն այս տարի։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խոստացված ներդրումների 37-40%-ն այս պահին արդեն իրականացվել է։ Նախարարը, սակայն, հրաժարվել է հրապարակել ներդրողների անունները։

Սուրեն Կարայանը նաև ավելացրել է, որ ներդրումային միջավայրը բարենպաստ է. բացի բնական մենաշնորհներից, այլ մենաշնորհներ Հայաստանում չկան։

Դիտարկմանը, որ  կառավարությունը չի ջանում արևմտյան ներդրումներ ներգրավել, և աշխատանք է տարվում միայն ԵԱՏՄ-ի ու, մասնավորապես, Ռուսաստանի ուղղությամբ, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ չի այցելել ԵՄ երկրներ, նախարարը հակադարձել է, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, և այդ լուրերը հիմնավորված չեն. «Չէ՞ որ մենք ձեզ արդեն լուսաբանել ենք, որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և բազմաթիվ գործընկերներ հենց եվրոպական երկրներից այցելել են ՀՀ»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

2018 թվականի պետբյուջեի 5 գերակայությունները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։