Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացասական էքստերնալներ․ ինչպես են ժամանակակից կորպորացիաները ձգտում նվազեցնել դրանք

Վերադարձ լուրերի բաժին

Ի՞նչ է բացասական էքստերնալը

Բացասական էքստերնալներ կամ էքստերնալ ծախսեր ասելով, մենք՝ տնտեսագետներս, հասկանում ենք այն բոլոր ծախսերը, որոնք առաջանում են А և B սուբյեկտների միջև կայացած գործարքի արդյունքում, սակայն այդ ծախսերն իրենց վրա կրում են երրորդ անձինք՝ C, D սուբյեկտները, կամ ամբողջ հասարակությունը։ Օրինակ, երբ դուք գնում եք ներքին այրման շարժիչով ավտոմեքենա, այդ ավտոմեքենայի շահագործման հետևանքով առաջացած CO2 արտանետումների բացասական հետևանքները գլոբալ տաքացման, ալերգիկ, շնչառական հիվանդությունների ավելացման տեսքով իր վրա է կրում ամբողջ հասարակությունը։ Կամ երբ որևէ մեկը սիգարետ է ծխում, այդ ծխի բացասական հետևանքներն իրենց վրա են զգում նաև երրորդ անձինք, ավելին՝ նույնիսկ շատ դեպքերում այդ ծխողի առողջությանը հասցված վնասը իր վրա է կրում հասարակությունը՝ առողջապահական/ապահովագրական ծախսերի ավելացման տեսքով։

Թեև ժամանակակից տնտեսագիտության մեջ այս հասկացությունը ներդրել է դեռևս 100 տարի առաջ անգլիացի տնտեսագետ Արթուր Պիգուն (A. Pigou, “The Economics of Welfare”, 1920), սակայն հասարակությունները և պետություններն այս երևույթին սկսել են ուշադրություն դարձնել համեմատաբար ավելի ուշ՝ կարելի ասել՝ սկսած 1970/80-ականներից, իսկ արդեն մեր օրերում այն գտնվում է հասարակության խիստ ուշադրության կենտրոնում։ Ինքը՝ Պիգուն, այսպիսի իրավիճակների համար առաջարկում էր ներդնել հատուկ հարկեր (Պիգուի հարկ), որը թույլ կտա գործարքի անմիջական մասնակիցներից (դիցուք՝ ավտոմեքենաների սեփականատերերից, ավտոարտադրողներից, ծխողներից, սիգարետ արտադրողներից) գանձել գումարներ և ուղղել այդ ապրանքների օգտագործման բացասական հետևանքների չեզոքացմանը։

Ժամանակից կորպորացիաները, գիտակցելով իրենց արտադրած ապրանքների բացասական հետևանքները, ձգտում են՝ հենց իրենք առաջարկեն այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել կամ առնվազն մեղմել այդ բացասական հետևանքները։

Լուծումներ ավտոարդյունաբերությունից

Գաղտնիք չէ, որ տրանսպորտի ոլորտը ջերմոցային գազեր արտանետող հիմնական տնետսական գործունեության տեսակներից մեկն է։ 2008 թ-ին տրանսպորտի մասնաբաժինը CO2-ի համաշխարհային արտանետումների կառուցվածքում կազմում էր 22.5%, ընդ որում՝ տնտեսապես զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասնում էր մինչև 30%-ի։

Այս հիմնախնդիրը լուծելու համար ավտոարդյուանբերության համաշխարհային հսկաները (BMW, Hyundai, Volkswagen), շուկայի նորեկներին (օրինակ, Tesla) զուգահեռ, ձեռնամուխ եղան բնապահպանական տեսանկյունից առավել անվտանգ տեխնոլոգիաների ներդրմանը՝ նախաձեռնելով ներքին այրման շարժիչների կամ վառելիքի փոխարինումն առավել անվտանգ այլընտրանքներով։ Ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի առանցքային տեխնոլոգիա կարող է հանդիսանալ էլեկտրական շարժիչը, և սկսվեց էլեկտրական մեքենաների զանգվածային արտադրություն։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության տվյալների՝ 2019թ-ին բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների արտադրությունն արդեն իսկ հասել է 2.1 մլն, իսկ էլեկտրական մեքենաների ընդհանուր քանակը՝ 7.2 մլն-ի՝ 2010թ-ի համեմատ աճելով ավելի քան 424 անգամ, այլ կերպ՝ վերջին 9 տարվա ընթացքում ամեն տարի նախորդ տարվա համեմատ էլեկտրական մեքենաների արտադրությունը գրեթե կրկնապատվել է:

Ուսումնասիրելով 2019 թ. էլեկտրական մեքենաների արտադրության ծավալներն ըստ արտադրողների՝ պարզ է դառնում, որ էլեկտրական մեքենաների ճնշող մեծամասնությունն արտադրվել է համաշխարհային ավտոշուկայի հնաբնակների կողմից։

b4b.am

Այլ կերպ ասած՝ վերջին 10 տարում ավտոշուկայի համաշխարհային առաջատարները, հասկանալով իրենց արտադրանքի բնապահպանական հետևանքները և դրանցից բխող էքստերնալների ահագնացող աճը, նախաձեռնել են տեխնոլոգիապես նոր արտադրանքի թողարկում, որը թույլ կտա զսպել այդ ռիսկերը։

Լուծումներ ծխախոտի արդյունաբերությունից

Հանրային առողջապահության մասնագետները սիգարետի օգտագործումը համարում են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից մեկը: Մի քանի տարի առաջ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ սիգարետի օգտագործման հետ կապված հետևանքների գծով տարեկան տնտեսական վնասը հավասար է համաշխարհային ՀՆԱ-ի 1.8%-ին, իսկ Եվրոպա աշխարհամասում այն հասնում է նույնիսկ 2.5%-ի, ընդ որում՝ այդ ծախսերի զգալի մասը հանդիսանում է էքստերնալ ծախսեր, որոնց համար վճարում են երրորդ անձինք կամ հասարակությունը։

Գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ ծխախոտի արդյունաբերության առաջատար ընկերությունները ձեռնարկեցին սիգարետի փոխարինիչների ոլորտում հետազոտությունների և մշակումների (R&D) լայնածավալ աշխատանք՝ նպատակ ունենալով նվազեցնել ծխելու հետ կապված բացասական հետևանքները։ Միայն Philip Morris International-ը վերջին տարիներին նոր սերնդի սարքեր մշակելու, գնահատելու ու արտադրելու նպատակով ծախսել է ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Արդյունքում շուկայում ներկայացվեցին այնպիսի այլընտրանքներ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային սիգարետները, vaporizer-ները, տաքացվող ծխախոտային արտադրատեսակները, նիկոտինային մաստակները, և այլն։ Ընդհանուր առմամբ, 2019 թ. առանց ծխի նիկոտին մատակարարող այլընտրանքների շուկայական ծավալը, ըստ Grand View Research-ի, եղել է ավելի քան 20 մլրդ դոլար, ինչը կազմում է ծխախոտի համաշխարհային շուկայի շուրջ 2.4%-ը։ Սակայն թե իրականում դրանք ինչքանով են նվազեցնում ծխելու հետ կապված ռիկսերը, առանձին ուսումնասիրության առարկա է և պետք է լրացուցիչ հաստատում ստանա մասնագիտացված կառույցների կողմից, ինչը բավականին ժամանակատար գործընթաց է։

Հարկ է նշել, որ առանձին արտադրողներ, ինչպիսին է Philip Morris International-ը, իր IQOS բրենդի արտադրատեսակներով, արդեն իսկ որոշակի հաջողություններ գրանցել է այս ուղղությամբ։ Մասնավորապես՝ 2020 թ. հուլիսի 7-ին ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչությունը (FDA) թույլատրել է ԱՄՆ տարածքում IQOS բրենդի արտադրատեսակները դիրքավորել և գովազդել որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտի արտադրատեսակ (modified risk tobacco product) և պնդել, որ այն ունի մարդու օրգանիզմի վրա նվազեցված ազդեցություն։

Այսպիսով, ժամանակակից կորպորացիաները, գիտակցելով իրենց արտադրանքի օգտագործման բացասական հետևանքները, հաճախ իրենք են ձեռնարկում քայլեր՝ շուկա դուրս բերելով նոր՝ նվազ վտանգավոր արտադրատեսակներ, ինչը թույլ է տալիս նվազեցնել իրենց գործունեության բացասական էքստերնալները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: