Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԲԱՑԱՌԻԿ: «5G-ի շնորհիվ ինտերնետը կդառնա նույնքան կարևոր, որքան էլեկտրականությունը»,-Ռալֆ Յիրիկյան

Վերադարձ լուրերի բաժին

14:41 , 26 Հունիս 2019

ՄԱՍ 1
B4b.am կայքը հանդիպել և զրուցել է ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Կայքի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում նա պատմել է, թե ինչ է 5G-ն, երբ կավարտվի ցանցի արդիականացման աշխատանքը, ի՞նչ է նա կարծում տնտեսական հեղափոխության մասին և խոսել այլ թեմաների մասին:

Բուն թեմային անցնելուց առաջ՝ բաժանորդներին հուզող հարցերից մեկի մասին: Ընկերությունը հայտարարել էր բջջային ցանցը հիմնովին արդիականացնելու ծրագրերի մասին: Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը: Ի՞նչ ենք մենք ունենալու արդյունքում:

Եթե մարդն ապրում է ինչ-որ տան մեջ, ժամանակի ընթացքում զգում է, որ այն պետք է հիմնանորոգվի: Նույնը վերաբերում է նաև բջջային ցանցին: Ժամանակ առ ժամանակ պետք է ցանցը վերազինել և հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի այն լինի արդիական: Իսկ երբ ընտանիքը մեծանում է, բնակարանն ալևս չի բավարարում նոր անդամներին ու նրանց պահանջներին: Ուստի, այդ ընտանիքը պետք է ունենա ավելի մեծ հարկաբաժին՝ ավելի հարմարավետ պայմաններով:
Եվ մենք հիմա փոխում ենք ցանցը: Այդ գործընթացն սկսել ենք 2018 թ. և շարունակելու ենք մինչև 2020 թ.: Մենք փոխում ենք այն հիմնովին: Խոսքը ոչ թե մի քանի կամ մի քանի հարյուր կայանների, այլ ամբողջի մասին է: Հետևաբար, այս ամենը մենք միանգամից չենք կարող անել: Դա պետք է անել քայլ առ քայլ, օրվա որոշ ժամերի, երբ ցանցը համեմատաբար քիչ է օգտագործվում:

Խափանումները նույնպե՞ս պայմանավորված են ցանցի արդիականացման գործընթացով:
Երբեմն կանգնում ենք որոշ «դժվարությունների» առաջ: Կան մասնավոր կազմակերպությունների կամ պետական հիմնարկների պատկանող շենքեր, որտեղ չի թույլատրվում 18:00-ից հետո կամ առավոտյան 09:00-ից առաջ, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին մուտք գործել և աշխատել: Հետևաբար, մեր աշխատող թիմերը պետք է սպասեն և աշխատեն ցանցի ծանրաբեռնված ժամերի ընթացքում, ինչի արդյունքում օպերատիվությունն, իհարկե, երբեմն տուժում է: Երբ մենք վերանորոգման ընթացքում ցերեկային ժամերին ստիպված ենք լինում փոխարինման համար անջատել մեկ կամ մի քանի կայան, թվում է, թե ցանցը խափանվում է: Սակայն դա հարկադրված գործողություն է: Ինչպես արդեն նշեցի, մենք աշխատանքները կատարում ենք գիշերային ժամերին, և բաժանորդները չեն զգում որևէ փոփոխություն:

Sequence 02.00_12_55_03.Still015
Կա նաև այլ խնդիր: Որքան էլ ցանցը լավ աշխատի, վերջին ժամանակներում Երևանում և ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում ռադիոհաճախականությունների խափանումներ: Որոշ մարդիկ գնում և օգտագործում են սարքավորումներ, որոնք գործում են միևնույն հաճախականությամբ, ինչ մեր կայաններն են: Սակայն մենք այդ հաճախականությունների համար դիմել ենք համապատասխան մարմիններին և ստացել լիցենզիաներ: Իսկ առանց թույլտվությունների գործող այդ սարքավորումներն արդեն սկսում են խաթարել մեր հիմնական կայանների աշխատանքը: Ահա այդտեղ է, որ բաժանորդը սկսում է զգալ, որ կապի որակը վատանում է և մեղադրում է օպերատորին: Սակայն իրականությունն այլ է:

Իհարկե, մենք դիմում ենք համապատասխան մարմիններին, և նրանք ուսումնասիրություն և չափագրումներ են կատարում, բացահայտում և վերացնում են այդ խանգարումները: Սակայն դա տևում է շաբաթներ, երբեմն՝ մեկ ամսից ավելի՝ մինչև մենք կարողանանք հասկանալ, թե այդ խափանումների աղբյուրը որտեղ է:

Ին՞չ է 5G-ն: Ի՞նչ է այն մեզ տալիս: Ե՞րբ կներդրվի Հայաստանում:
5G-ն շարժական ցանցերի զարգացման կամ ինչպես ընդունված է ասել՝ էվոլյուցիայի հաջորդ փուլն է: 5G-ն բջջային կապի հաջորդ սերնդի ստանդարտն է՝ սահմանված Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից: Սա համակարգերի ու բաղադրիչների ընդհանուր անվանումն է, որոնք հաջորդելու են 4G-ին:

Ո՞րն է մեծ հաշվով 5G-ին անցնելու նպատակը: Դա ռադիոհաճախականությունների գոյություն ունեցող սպեկտրի ավելի արդյունավետ օգտագործումն է: Պատկերավոր ասած՝ ունենք ջրի նույն խողովակը, որը սակայն, բաժանորդի պահանջով, նույն ժամանակահատվածում պետք է ջրի շատ ավելի մեծ ծավալներ մատակարարի: Այսինքն՝ 5G-ն պետք է ապահովի օրըստօրե ավելացող տվյալների՝ ավելի բարձր արագություններով տեղափոխումը՝ օգտագործելով գոյություն ունեցող ռադիոհաճախությունների ռեսուրսները: Այսինքն, եթե շարունակենք համեմատությունը ջրի հետ՝ 5G տեխնոլոգիան պոմպն է: Հաճախորդների կարիքներն ավելավում են՝ պայմանավորված մեծ ծավալի թվային տեղեկություններ տեղափոխելու անհրաժեշտությամբ:

640x480_digital3

Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, կպատասխանեմ այսպես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով: 5G-ն գոյակցելու է նախորդ սերնդի ցանցերի հետ, բայց օգտագործվելու է տվյալների փոխանցման համար՝ տվյալների փոխանցումից հնարավորինս ազատելով նախորդ սերնդի ցանցերը:

5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով տերմինալներ դեռևս հասանելի չեն: Կարծում եմ, որ մինչև 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչև այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար:

Ինչպիսի՞ նոր գործընթացներ է խթանելու 5G-ն, տնտեսության ինչպիսի՞ նոր ուղղություններն են զարգանալու

5G-ին կխթանի Smart City նախագծերը, ավելի շատ սոցիալական ու տնտեսական առավելություններ կընձեռի մարդկանց ու նաև տնտեսավարողներին՝ օգտվելու թվային (digital) տնտեսության հնարավորություններից: Կծնվեն նոր բիզնես-մոդելներ, լարային ու անլար կոնվերգենտ ցանցեր: 5G-ի շնորհիվ ինտերնետ հասանելիությունը կդառնա նույնքան կարևոր, որքան էլեկտրականությունը: Տեղեկությունների փոխանակումն ավելի կդյուրանա, առաջ կգան նոր ծառայություններ ու հավելվածներ:

5G-ի շնորհիվ բովանդակությունը (content) կդառնա տիրապետող ու հասանելի ամենուրեք: Կզարգանան բազմաթիվ միջոցներ՝ բովանդակություն ստեղծելու ու թիրախային տարածման համար՝ հասանելի լրատվամիջոցների ու սովորական օգտատերերի համար: 5G-ի շնորհիվ կզարգանան կրթական նոր մեթոդներ, կրթությունն ավելի հասանելի կդառնա թվային դասագրքերի միջոցով, ամպային ենթակառուցվածքը թույլ կտա համացանցում հասանելի դարձնել գիտելիքների անհամեմատ մեծ շտեմարաններ:

640x480_digital4

5G-ի շնորհիվ ավելի կզարգանան տնտեսական գործունեության այն ուղղությունները, որտեղ կիրառվում են Machine-to-Machine (M2M), խելացի ցանցերի (smart grid), «խելացի լոգիստիկայի» (smart logystics), և «խելացի փոխադրամիջոցներ» (smart transportation), «խելացի գյուղատնտեսություն» (smart agriculture), «խելացի տուն» (smart home), (remote monitoring), հեռաբժշկության, պացիենտի հսկողության, արտադրության գործընթացների ավտոմատացման համակարգերը: Ակնկալվող արագությունները 10 ԳԲ/վրկ-ի սահմաններում են: Խոսում են անգամ 20 ԳԲ/վրկ-ի կամ անգամ 100 ԳԲ/վրկ-ի մասին: Ընդ որում՝ նվազագույնի է հասցվելու տվյալների փոխանցման հապաղումը, տեխնիկական լեզվով ասած՝ delay-ը: Այս ամենը թույլ է տալու կառավարման գործառույթներն իրականացնել անհամեմատ արագ, ինչն առանցքային նշանակություն ունի հատկապես հեռակառավարման միջոցով տեղի ունեցող բարդ ու պատասխանատու գործողությունների համար, ինչպիսիք են, օրինակ՝ անվարորդ փոխադրամիջոցների աշխատանքը, հեռակառավարման միջոցով իրականացվող վիրահատությունները, և այն բոլոր ոլորտները, որտեղ միլիվայրկյաններն անգամ կրիտիկական նշանակություն ունեն:

Այնուամենայնիվ, կարծես թե ոչ բոլորն են լավատես…
Այո, կա նման բան: Աշխարհում կա որոշակի թերահավատություն 5G ոլորտում ներդրումներ կատարելու նպատակահարմարության հարցում: Ասում են, որ դեռևս վաղ է խոսել 5G ներդնելու մասին, քանի որ 4G-ի պոտենցիալը դեռևս սպառված չէ: Դրա համար 5G հիմնականում դիտարկվում է որպես խիտ բնակեցված տարածքների համար նախատեսված լուծում:

Բջջային օպերատորները շարժվում են թվային (digital) ուղղությամբ: Մասնավորապես՝ նոր հավելվածներ, իրերի ինտերնետ, թիրախային գովազդի հարթակներ, կոնվերգենտային լուծումներ, ամպային տեխնոլոգիաներ:

Եկեք նախևառաջ սահմանենք, թե ի՞նչ է «digitalization»-ը` «թվայնացումը»: Պետք չէ շփոթել ֆիքսված հեռախոսակապի կայանների կամ հեռուստատեսային եթերարձակման՝ անալոգայինից թվայինի անցնելու հետ: Ու սա այն չէ, ինչ ժամանակակից IT ենթակառուցվածքներն անում են այսօր: Սա թվային մարքեթինգն ու վաճառքները, chatboat-երը չեն:

«Թվայնացում» նշանակում է ամենատարբեր վայրերում գտնվող մարդկանց, սարքերի ու ֆիզիկական օբյեկտների միջև գերարագ հաղորդակցություն, տվյալների համաժամանակյա վերլուծություն՝ գործընթացների ավտոմատացմամբ: Ծառայությունների տրամադրումը կիրականացվի ոչ թե մարդկանց կողմից կառավարման ու ծրագրային ապահովման աջակցությամբ, այլ ծրագրային ապահովման միջոցով՝ ավտոմատացված կերպով: Տարբերությունն էական է:

640x480_digital1
Թվայնացումը տրանսֆորմացիայի կամ փոխակերպման ամենահզոր խթանն է: Այն բերում է գործունեության փոխակերպման՝ բիզնեսի անխտիր բոլոր բնագավառներում: Բաժանորդը գնալով ավելի շատ թվային սարքերից ու ծառայություններից է օգտվում: Փոքր, միջին ու խոշոր ձեռնարկությունների մոտ անհրաժեշտություն է առաջանում կապված լինել ավելի ու ավելի շատ սարքերի, ծառայությունների, մատակարարների ու հաճախորդների հետ: Առանց գործընթացների գերավտոմատացման ու տվյալների վերլուծության անհնար է լինելու այս ամենն արդյունավետ կառավարելը: Ավելի կարևոր է դառնում բաժանորդի փոփոխվող, ցանկանում եմ շեշտել՝ անհատական կարիքներին, իրական ժամանակում արձագանքելու կարողությունը:

Սակայն «թվայնացումը» միայն տեխնոլոգիաներին չի վերաբերում, ինչպես հաճախ կարելի է լսել, այլ նախ և առաջ՝ մտածողության փոփոխությանը: Սա ռազմավարության, բիզնես մտածողության խորքային վերանայման հարց է: Եվ խոսքն այն մասին չէ, որ մենք պետք է պարզապես ավելի լավ անենք այն, ինչ այսօր անում ենք: Ո՛չ: Մենք պետք է մտածենք ու գործենք այլ կերպ:

Ո՞րն է թվայնացման ռազմավարությունը հեռահաղորդակցության օպերատորի դեպքում

«Թվայնացումը» կրկնակի մարտահրավեր է հեռահաղորդակցության ոլորտի համար: Առաջինը՝ պետք է տեսնել, թե հետագա ինչ դերակատարում կունենա հեռահաղորդակցությունը՝ տնտեսության տարբեր ճյուղերի փոխակերպման գործում: Կլինի պարզապես «տվյալների փոխանակման խողովակ» կամ ինչպես ասում են՝ «dumb pipe»՝ տրամադրելով բացառապես կապի միջոցներ, թե «smart pipe»՝ «խելացի խողովակ»՝ առաջարկելով այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն իրականացնել արդյունավետ բիզնես-գործունեություն ու նաև կբավարարեն բաժանորդների ամենատարբեր պահանջմունքները: Երկրորդ՝ որպես ընկերություն, պետք է փոխակերպել ներքին համակարգերը: Արդեն հիմա մենք իրականացնում ենք կառուցվածքային վերափոխումներ, աշխատում ենք Agile Workplace (շարժուն աշխատավայր) մեթոդաբանության ներդրման վրա, ինչպես նաև արդիականացնում ենք գործառնական համակարգերը: Աշխատանքի շուկան շատ արագ է փոփոխվում, ու նաև մենք պետք է հաշվի առնենք, որ «Z» սերունդը՝ 90-ականների երկրորդ կեսից հետո ծնվածներն են մուտք գործում աշխատաշուկա: Այս սերունդն առաջինն է ոտք դրել մի այնպիսի աշխարհ, որը փոխկապակցված է ու թվայնացված, ու աշխատավայրից նրանց սպասելիքները մի փոքր այլ են: Եվ տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Մասնավորապես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է Z սակագնային կանխավճարային պլանըՙՙ, որն իր մեջ ներառում է թոփ 5 մեսինջերները, ինտերնետ, րոպեներ և ավելին: Բաժանորդագրվելով «Z» սակագնային պլանին՝ կարելի է օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից՝ որքան ուզես: Այս առումով՝ սա նախադեպը չունեցող սակագնային պլան է՝ «X» և «Y»՝ արդեն գործող սակագնային պլանների հետ մեկտեղ:

Աշխարհը շարժվում է դեպի «հեռավորության վրա գտնվող աշխատավայր» (remote workplace): Բիզնեսը դադարում է ճանաչել սահմանափակումներ, ներառյալ՝ տարածական:

Դեպի գործընթացների ավտոմատացում գնում է ամբողջ աշխարհը, բոլոր ոլորտներում: Եվ հեռահաղորդակցության օպերատորը կարող է իր ծառայություններն առաջարկել ավտոմատացման գործընթացների կառավարման, տվյալների մշակման ու պահպանման, համակարգերի ինտեգրման ոլորտում: Այն, ինչ այսօր արդեն իսկ մասամբ անում ենք՝ ելնելով եղած պահանջարկից:

640x480_digital2
«Թվայնացումը» ենթադրում է, որ հեռահաղորդակցության ոլորտը պետք է գործի ոչ թե ծառայություններ առաջարկելու սկզբունքով, այլ՝ սպառողի անհատական պահանջարկը վերլուծելու և բավարարելու ճանապարհով՝ իրական ժամանակում: Անհատական պահանջարկը կախված է այն սարքից, որը բաժանորդն օգտագործում է, նախընտրած ծառայությունից և ամենակարևորը՝ «թվային» աշխարհում բաժանորդի կենսակերպից ու վարքագծից: Մենք արդեն այսօր իսկ գործ ունենք բաժանորդի՝ «թվային անձի բնութագրիչների» հետ (digital persona characteristics), ինչը օպերատորին թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել բաժանորդների կարիքների վերաբերյալ ու հնարավորինս արագ ձեռնարկել համարժեք քայլեր:

Ամպային ենթակառուցվածքները, բջջային հավելվածներն ու «խելացի տան»՝ կառավարումով գործող սարքերն առաջին օրինակներն են, թե ինչպես կարող է տեղեկատվությունն օգտագործվել՝ անհատականացված ծառայություններ մատուցելու համար: Մենք արդեն իսկ տեսնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամպային ծառայությունների պահանջարկը, ինչը թույլ է տալիս էականորեն խնայել ընկերությունների ծախսը՝ ծրագրարային փաթեթներ ձեռք բերելու, աշխատակազմ պահելու, սերվերային տնտեսություն ստեղծելու համար: Ամպային տեխնոլոգիաները (cloud computing) ոչ միայն փոփոխություն մտցրեցին տվյալների փոխանցման ոլորտ, այլև ձայնային ծառայությունների՝ ի դեմս ավտոմատ ամպային հեռախոսային կայանի (ԱՀԿ): Մուտքն ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և IP պրոտոկոլի միջոցով: Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ: Եվ այս ամենն արդեն հասանելի ենք դարձրել շուկայում:

Այսօր արդեն մեր աչքի առջև հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները հետզհետե վերածվում են տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների: Ի՞նչ է տեղի ունենում ոլորտում: Օպերատորական ստանդարտ ծառայություններն այլևս սպառել են աճի մեծ հնարավորությունը: Ձայնային ծառայությունների ARPU-ն նվազման միտում է ցուցաբերում, ինչն անդառնալի է: Գնալով ավելի շատ բաժանորդներ են նախապատվություն տալիս մեսենջերներին՝ զանգեր կատարելու ու տեքստային հաղորդագրություն ուղարկելու նպատակով, տոնական օրերին շնորհավորական բացիկներ են ուղարկում միմյանց, Live ռեժիմով են շփվում: Աճում է տվյալների փոխանցման, այն է՝ ինտերնետի պահանջարկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել ու շարունակում է ներդնել սակագնային պլաններ, ի դեպ՝ շուկայում իր նախադեպը չունեցող, որտեղ սոցիալական ամենատարածված 5-6 մեսինջերներից կարելի է օգտվել՝ անվճար ինտերնետի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև կրկնապատկել սակագնային պլանների գերակշիռ մասին տրամադրվող ինտերնետի ծավալը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Բիլ Գեյթսի թևավոր դարձած միտքը՝ Content is King (Արքան է բովանդակությունը)

Համաշխարհային միտումներից է, ու սա տեսանելի է նաև Հայաստանում, այն, որ եկամուտների ներգրավման նոր ոլորտ է հանդիսանում բովանդակությունը (content), որը ազատ ժամանցի, կրթության միջոց է և մեծ թրաֆիկ է գեներացնում: Հեռահաղորդակցության համաշխարհային առաջատարները ձեռք են բերում բովանդակություն ստեղծող ընկերությունների, զորօրինակ՝ AT&T-ն գնել է Time Warner-ը, Verizone-ը՝ Yahoo-ն ու AOL-ը: Այսինքն՝ բովանդակությունը ստեղծում է այլ ընկերություն, վաճառում կամ բաշխում՝ վերջնական սպառողին է հասցնում օպերատորը:

Բջջային հավելվածների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանու՞մ եք

IMG_9826-1
Լայն տարածում են գտնում խաղային ու օգտակար ծառայությունների տարատեսակ հավելվածները: Սա համաշխարհային միտում է, որից մենք ետ չենք մնում: Հետաքրքիր է «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը, որը գնալով ավելի լայն տարածում է գտնում: Մեծ թափ է հավաքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի digital-ի առանցքներից մեկը հանդիսացող ՄոբիԴրամ ֆինանսական հավելվածը, որի միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ, վճարել միջազգային օպերատորների ծառայությունների դիմաց, վճարել հարկեր, տուրքեր, ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերել, վճարել հանրային ծառայությունների համար, վճարել խանութներում, լիցքավորել Գլոբբինգի հաշիվը, և այլն: Առաջարկում ենք նաև «Մոբիդրամ բիզնես» հավելվածը՝ տնտեսվարողների համար:

Վերջերս գործարկել ենք AppsClub մեգահավելվածը, որտեղ հասանելի են այլ հավելվածներ: Շուտով գործարկելու ենք մի շարք նոր հավելվածներ՝ գործունեության տարբեր ոլորտների համար:

Իրերի ինտերնետ, IoT. ինչի՞ մասին է խոսքը

Ինչ վերաբերում է իրերի ինտերնետին կամ IoT-ին, ապա մոտ ապագայում հեռահաղորդակցության օպերատորն ունի երկու տարբերակ: Առաջին տարբերակը. օպերատորն ընդամենը պասիվ կերպով տրամադրում է կապ, որպեսզի ծառայություններ գործեն: Երկրորդ տարբերակն ընտրող օպերատորն օգտագործելու է իր հնարավորություններն ու մտնելու է նոր ոլորտներ, օրինակ՝ բովանդակության մատակարարում կամ IoT՝ հեռահաղորդակցության օպերատորից ծառայությունների օպերատորի փոխակերպվելու համար: Այս դեպքում անհրաժեշտ կլինի ներդնել նոր տեխնոլոգիաներ, ստեղծել էկոհամակարգեր, գտնել մատակարար-գործընկերներ ու գործարկել սպառողական նոր՝ «խելացի» ծառայություններ և նրանց հետ կիսել եկամուտները: Այսպես կարող են ծնվել նոր գաղափարներ ու հարյուրավոր օգտակար նոր ծառայություններ, նոր բիզնես-մոդելներ: Սա է տեսլականը:

640x480_digital
Ավելին՝ կան ծառայություններ, որտեղ հեռահաղորդակցության օպերատորների դերն անփոխարինելի է, օրինակ՝ «խելացի քաղաքը»: Այսինքն՝ օպերատորը, օրվա տարբեր ժամերին տեղաշարժվելու վերաբերյալ տեղեկությունների տիրապետելով, օգնում է կարգավորել քաղաքի տրանսպորտային կոմունիկացիաները, պլանավորել ենթակառուցվածքը: Հեռահաղորդակցության հզոր օպերատորները, օրինակ՝ AT&T-ն, գործակցում է Cisco, Ericsson, IBM, Intel-ի հետ՝ «Խելացի քաղաք» նախագծի շուրջ:

Բջջային կապն արդեն վաղուց կիրառվում է անվտանգության ու մշտադիտարկման համակարգերում: Արհեստական բանականության զարգացումով անհրաժեշտ է դառնում «իրեր-մարդիկ», «իրեր-իրեր» խելացի հաղորդակցությունը: Սա իհարկե կհանգեցնի տվյալների արագ փոխանցման պահանջարկի աճին, ինչը կխթանի 5G ցանցի ներդրումը, որով օպերատորների հնարավորությունները կբազմապատկվեն: Այն, որ մի քանի տարի հետո աշխարհում տարբեր բջջային սարքերի քանակը կհասնի տասնյակ միլիարդների՝ լուրջ ու հետաքրքիր մարտահրավեր է հեռահաղորդակցության օպերատորի համար: Չէ՞ որ այս սարքերը միայն ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու համար չեն նախատեսված:

Այսօր տեսնում ենք, որ ավանդական ընկերություններն աշխարհով մեկ վերածվում են թվային էկոհամակարգեր ունեցող ընկերությունների: Այս համակարգերում չկա գործունեության ոլորտի հստակ սահման: Նայեք՝ Amazon-ը, eBay-ը, AliExpress-ը՝ մանրածախ հզորագույն հարթակները, վաճառում են ապրանքներ և բովանդակություն (content), որն իրենցը չի: Ծառայություններն իրենցն են, բայց ոչ ապրանքները: Նույնն էլ սոցիալական ցանցերը: Uber-ը և Airbnb-ն վաճառում են global mobility (փոխադրումներ) և հյուրատնային ծառայություններ՝ առանց մեքենա ու հյուրանոց ունենալու: Ընդ որում՝ թվային էկոսիստեմների ոլորտում գործող ընկերությունների համախառն հասույթը, որոշ հաշվարկների համաձայն, մինչև 2025-ը կանցնի համաշխարհային կորպորատիվ հասույթի 30% շեմը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի եղել պասիվ դիտորդ: Մենք ուսումնասիրում ենք ու փորձարկում: Մտել են ու շարունակելու ենք մտնել նոր ոլորտներ՝ մատակարարելով որակյալ ծառայություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել «ADC» ընկերության ակտիվները: Ֆիքսված ինտերնետի ի՞նչ ծառայություններ է մատուցում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր: Ի՞նչ եք պատրաստվում անել այս ոլորտում:

ADC ընկերության ակտիվների ձեռքբերումն արտացոլում է «երկակի փոխակերպման» մեր ռազմավարությունը: Մենք չեն սահմանափակվում ավանդական ոլորտներում ձեռք բերած մրցակցային առավելություններով: Առանձին վերցրած ոլորտում «ավելի շատ, ավելի լավ, ավելի արագ, ավելի արդյունավետ» աշխատելու մոտեցումը բավարար չէ: Աճի նոր հնարավորություններ է պետք տեսնել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն իսկ ակտիվ գործունեություն է ծավալել ֆիքսված կապի շուկայում: Ընկերությունը b2b ոլորտում տրամադրում է ֆիքսված ինտերնետ, VPN, IP-հեռախոսակապ, ամպային ծառայություններ և այլ ծառայություններ:

Մեր բաժանորդներն են կառավարական մարմիններ, գերատեսչություններ, տարածքային կառավարման մարմիններ, կոմերցիոն ընկերություններ: Մենք ընթանում ենք դեպի կոնվերգենտ լուծումներ: Այս նախագիծը թույլ տվեց ձեռք բերել փորձառություն ու ստեղծել բիզնես-մոդելներ նաև այս ոլորտում: Մենք զարգանում են ճկուն լուծումների հաշվին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շոու բիզնեսի ևս մի քանի ներկայացուցիչ հայտարարագրել է եկամուտները

Պարզվել է, որ Անդրեն նաև ԱՄՆ քաղաքացի է, և Հայաստանից դուր համերգների համար հարկերը վճարում է ԱՄՆ-ում:

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: