Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացառիկ կարևորության նախաձեռնություն. իրանագետը՝ «Էներգաիմպէքս» ընկերության ստեղծման մասին

Վերադարձ լուրերի բաժին

17:14 , 04 Օգոստոս 2016

Հայաստանի միջոցով Իրանից գազի արտահանման նպատակ հետապնդող հայկական «Էներգաիմպէքս» ընկերության ստեղծումը պետք է գնահատել որպես բացառիկ կարևորության նախաձեռնություն՝ մեր երկրի տնտեսական և քաղաքական կարգավիճակին բոլորվին նոր որակ հաղորդելու առումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով:

«Այս քայլով Հայաստանը փաստացիորեն հստակ ազդակ է հղում, որ էներգետիկ ոլորտում չի բավարարվելու միայն բարձրավոլտ էլեկտրական էներգիայի փոխանցման միջանցքի դերակատարություն ստանձնելով, այլ հարևան և բարեկամ Իրանի հետ սերտ փոխգործակցությամբ աստիճանաբար մուտք է գործելու նաև գազային տարանցման շուկա, ինչն, ըստ էության, ոչ միայն բարձրացնելու է մեր էներգետիկ անվտանգությունը, այլև զգալիորեն բարելավելու է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը նաև միջազգային ասպարեզում:

Մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ այն է, որ նման ծրագերի միջոցով իրականում մեթոդաբար կոտրվում է նաև հայաստանցիներիս՝ սեփական երկիրը բացառապես որպես փակուղի դիտարկելու աշխարհայացքային կարծրատիպը, ինչը շատ դեպքերում նաև ինչ-որ առումով գրեթե համատարած կերպով մեզանում արմատավորված վատատեսության հիմնական պատճառներից է»,- գրել է իրանագետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կառավարությունը կհատկացնի 360 մլն դրամ

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը:

Նախազգուշացում՝ տուգանքի փոխարեն. ՏԶՆ նախարարությունն առաջարկում է մեղմացնել հարկատուների պատիժը՝ նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների ժամանակ

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

Ինչպե՞ս անել, որ բաց չթողնեք B4B.am-ի էքսկլյուզիվ հրապարակումները և առաջնահերթ տեսնեք դրանք ձեր ֆեյսբուքյան լրահոսում։