Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բացահայտեք ԻՆԵԿՈԲԱՆԿԻ նորաոճ մասնաճյուղը Երևանի սրտում

Վերադարձ լուրերի բաժին

16:28 , 02 Օգոստոս 2018

Օգոստոսի 1-ին ԻՆԵԿՈԲԱՆԿԸ համալրեց իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «Կասկադ» մասնաճյուղով, որն իր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ և հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։ Նորաոճ մասնաճյուղը գտնվում է քաղաքի մարդաշատ վայրերից մեկում՝ Բաղրամյան 2 հասցեում։

Բանկից հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդները և հյուրերը։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։ Մասնաճյուղում առկա են հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ կտան իրականացնել՝ կանխիկի մուտքագրում, վարկերի և կոմունալների վճարումներ իսկ երեխաների հետ այցելած հաճախորդներին սպասում է հարմար խաղային գոտի, որտեղ երեխաները կկարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել, մինչ ծնողները կիրականացնեն իրենց բանկային գործարքները։

Ineco-Cascade1

«Ավելի քան 22 տարի Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ ինչպես թվային տիրույթում, այնպես էլ բանկի մասնաճյուղերում՝ սպասարկելով 400,000-ից ավելի հաճախորդների։ Նորաբաց մասնաճյուղը, ունենալով 8 աշխատակից, մատուցելու է ֆիզիկական անձանց համապարփակ բանկային ծառայություններ, այդ թվում` վարկավորում, ավանդների ձևակերպում, հաշիվների բացում և վարում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, վճարումների ընդունում և փոխանցումների իրականացում։

«Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջմունքը, որին համապատասխան մշտապես կատարելագործում ենք մատուցվող ծառայությունների որակն ու հաճախորդների սպասարկման պայմանները։ «Կասկադ» մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է այդ կարևոր նպատակի իրագործման ճանապարհին և մասնաճյուղի բացման կապակցությամբ, Բանկն իր հաճախորդներին է առաջարկում մի շարք առավելություններ, մասնավորապես օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակատվածում այս մասնաճյուղում ֆիզիկական անձանց համար բանկային հաշվի բացումը կլինի անվճար, Master Card Standard և Visa Classic տեսակի դեբետային քարտերի առաջին տարվա սպասարկման վճարը չի գանձվի, իսկ  հիփոթեքային վարկերը կտրամադրվեն բավականին ցածր տոկոսադրույքներով»,- նշում է Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Ineco-Cascade2

– 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

– 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

– 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

-2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

– 2018թ․-ին առաջինը բանկային համակարգում գործարկեց նորարարական և ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարտֆոնի միջոցով:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի